«ԱՄԲԵՐԴ» ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ

04 Հոկտեմբեր 2013

«Ամբերդը» հանդես է գալիս որպես համալսարանական գիտության զարգացման արդիական համակարգ

Սկսած 2013 թվականից մեր կենտրոնը ինչպես իր նախաձեռնությամբ, այնպես էլ ՀՀ տարբեր գերատեսչությունների պատվերով  իրականացնում է հանրապետության տնտեսության ամենահրատապ հիմնախնդիրների հետազոտական ծրագրեր, որոնցում  բացի ՀՊՏՀ ներկայացուցիչներից, ընդգրկվում են նաև հետազոտվող բնագավառում նշանակալի փորձառություն ունեցող մասնագետներ՝ պետական կառավարման համակարգից և մասնավոր հատվածից:

«Ամբերդի» իրականացրած հետազոտությունների առավել նշանակալի և գործնական կիրառություն ունեցող գիտական արդյունքները ներկայացվում են ՀՀ պետական կառավարման լիազոր մարմիններին և գործարար ոլորտի կազմակերպություններին: Մեր հետազոտողների հոդվածները պարբերաբար հրատարակվում են Հայաստանի ու արտերկրի տարբեր գիտական պարբերականներում:

 Մեր գործունեության ընթացքում մենք առաջնորդվում ենք անաչառության, օբյեկտիվության, գաղտնիության, մասնագիտական էթիկայի նորմերի պահպանման, հիմնախնդրի առավել խորը և համապարփակ լուսաբանման սկզբունքներով, ինչը հնարավորություն է ընձեռում առավել նշանակալի դարձնել կենտրոնի կողմից առաջարկվող լուծումներն ու երաշխավորությունները: 

Մեր առաքելությունն է

 Նպաստել բուհական գիտության զարգացմանը և մասնավոր հատված-գիտություն-կառավարություն գործընկերային կապերի խորացմանը, ինչին մտադիր ենք հասնել՝

 - համալսարանի գիտական մտքի և  փորձագիտական հանրույթի ջանքերի համախմբմամբ զարգացնելով ՀՊՏՀ գիտական, հետազոտական և կրթական գործունեությունը,

 - ձևավորելով հայաստանյան ուղեղային կենտրոնների համագործակցության մշակույթ,

 - իրականացնելով պետական ու մասնավոր հատվածին առավել հետաքրքրող հիմնահարցերի համապարփակ հետազոտություններ՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, հանրային քաղաքականության և անվտանգության ապահովման բնագավառներում,

 - Հայաստանում ներդնելով հետազոտական կազմակերպությունների պետական կառավարման մարմինների ու գործարար հատվածի արդյունավետ համագործակցության ձևաչափեր,

 - գիտական հետազոտությունների արդյունքները կրթական գործընթացին կապելու միջոցով հասնելով համալսարանում առավել մրցունակ կադրերի պատրաստմանը,

 - գիտահետազոտական աշխատանքներին ուսանողների և ասպիրանտների ներգրավմամբ վերջինների մոտ խորացնելով հետազոտական փորձն ու հմտությունները,

 - առևտրականացնելով և հրապարակայնացնելով բուհի հետազոտական արդյունքները,

 - հետազոտական գործընթացի ֆինանսավորման նպատակով ներգրավելով տեղական և միջազգային հետազոտական պայմանագրեր և դրամաշնորհներ:

Մեր տեսլականն է

 - սոցիալ-տնտեսական, հանրային քաղաքականության և անվտանգության հետազոտությունների բնագավառում դառնալ առաջատար հետազոտական կենտրոն,

 - դառնալ հուսալի գործընկեր երկրում տնտեսական քաղաքականություն մշակող, կիրարկող և անվտանգության բնագավառում որոշումներ ընդունող մարմինների համար:


ՄԵՐ ԹԻՄԸ 


ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ


ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


 Երևան, Նալբանդյան 128, թիվ 3 մասնաշենք

 Հեռ.՝ (+37410) 593-479

Էլ. հասցե՝  info@amberd.am

 

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք