Հաճախ տրվող հարցեր

Հաճախ տրվող հարցեր

17 Հոկտեմբեր 2014

Ի՞նչ մասնագիտություններ կան Ձեր համալսարանում:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատում, մագիստրատուրայում, ինչպես նաև ասպիրանտուրայում առկա մասնագիտություններին և մասնագիտացումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/Masnagitutyunner-masnagitacumner.pdf:

Ինչպե՞ս ծանոթանալ ուսումնական գործընթացը սահմանող կարգերին և մանրամասներին:

Յուրաքանչյուր տարի ՀՊՏՀ-ում տպագրվում է «Ուսանողի ուղեցույց», որում մանրամասն նկարագրվում են ուսանողների իրավունքները, պարտականությունները, կրեդիտային համակարգի էությունը, գնահատման համակարգը և այլ մանրամասներ, որոնք անհրաժեշտ են ուսանողներին: Այս տարվա ուղեցույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/career/Usanox-2016_1.pdf:

Ուսման վարձի փոխհատուցման ինչպիսի՞ կարգ է գործում ՀՊՏՀ-ում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մշակվել և ներդրվել է ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգ: Այն հասանելի է համալսարանի պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» բաժնում՝ հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/2017_docs/npastneri_kanonakarg_22.06.2016.pdf:

Ինչպե՞ս է համալսարանի Wi-Fi -ի կոդը:

Համալսարանի Wi-Fi կապից օգտվելու գաղտնաբառն է՝ asue1930:

ՀՊՏՀ-ն ունի՞ հանգստյան տուն, ովքե՞ր և ի՞նչ պայմաններով կարող են օգտվել դրանից:

Դիլիջանում գտնվում է Տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագետ» մարզաառողջարանը: Այն ստեղծվել է որպես մարզաառողջարանային ճամբար, բայց 2012 թվականի հունվարին ստացել է մարզաառողջարանի կարգավիճակ: Ճամբարի ստեղծման շինարարական առաջին աշխատանքները մեկնարկել են 1976 թվականին: Տարեցտարի «Տնտեսագետ» մարզաառողջարանն ընդարձակվել և բարեկարգվել է: Վրաններին և հավաքովի տնակներին փոխարինել են երկհարկանի քարե տնակները, կառուցվել են լողավազան, վոլեյբոլի, բաստկեբոլի խաղահրապարակներ, ֆուտբոլի մարզադաշտ, ճաշարանի նոր շենք, բաղնիք և ակումբ:

ՀՊՏՀ ղեկավարության  ջանքերով մարզաառողջարանում ամեն տարի նորոգման ու բարեկարգման աշխատանքներ են կատարվում, հետզհետե հանգստի համար ստեղծվում  են հարմարավետ պայմաններ: Մարզաառողջարանը գործում է ամռանը` 4 հերթափոխով, որի ընթացքում այստեղ մատչելի պայմաններով  իրենց հանգիստն են անցկացնում ՀՊՏՀ հարյուրավոր ուսանողներ և աշխատակիցներ: Կազմակերպվող մարզական ու մշակութային բազմաբնույթ միջոցառումները հանգստացողների առօրյան դարձնում են անմոռաց ու հիշարժան: Ուղեգրի արժեքը ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար 35 հազար դրամ է, իսկ ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների ընտանիքների անդամների համար` 40 հազար դրամ:

Տնտեսագիտական համալսարանն ունի՞ հանրակացարան:

2013-2014 ուսումնական տարվանից շահագործման է հանձնվել ՀՊՏՀ «Տնտեսագետ» ուսանողի տունը (հանրակացարան): Այն գտնվում  է Նոր Նորքի 2-րդ զանգվածում, Ստեփանյան 1 հասցեում (թաղապետարանին հարակից): ՀՊՏՀ «Տնտեսագետ» ուսանողի տունը  ամբողջությամբ վերանորոգված և կահավորված է, հագեցած է  ժամանակակից տեխնիկայով և ջեռուցման համակարգով: ՀՊՏՀ ղեկավարության  ջանքերով ստեղծված ուսանողի տունը առաջարկում է կեցության հիանալի պայմաններ` շատ մատչելի գներով: Պայմանները դիտեք և մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/ուսանող/տնտեսագետ-ուսանողի-տուն-330:

Ո՞ւմ դիմել հանրակացարանում սենյակ վարձելու համար:

ՀՊՏՀ «Տնտեսագետ» ուսանողի տանը սենյակ վարձելու համար պետք է այցելել համալսարանի գլխավոր մասնաշենք, քարտուղարություն, և դիմում գրել: Դիմողը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ, ցանկալի է անձնագիր:

Ե՞րբ է աշխատում ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը:

ՀՊՏՀ Ընդունող հանձնաժողովը կազմավորվում է հանրապետական ընդունելության քննություններին ընդառաջ և, որպես կանոն, աշխատում է մայիսից մինչև նոյեմբեր, ժամը 9.00 -17.00-ն, երկուշաբթիից ուրբաթ: Առկա բակալավրիատի ընդունելության շրջանում հանձնաժողովն աշխատում է ամեն օր՝ առանց հանգստյան օրերի, ժամը 9.00-18.00-ն:

Ինչպե՞ս անդամակցել ուսանողական խորհրդին:

ՀՊՏՀ  ընդունվելուց և որպես ուսանող հրամանագրվելուց հետո ցանկության դեպքում ուսանողը ներկայանում է իր ֆակուլտետի ուսանողական խորհուրդ, լրացնում է համապատասխան թերթիկը, որտեղ նշվում է նրա անուն-ազգանունը, նախասիրությունները: Ըստ նախասիրությունների՝ նա կարող է ակտիվորեն ներգրավվել ՈւԽ այս կամ այն հանձնաժողովում և օժանդակել դրա գործունեությանը:  ՈՒԽ անդամ կարող են դառնալ բոլոր ուսանողները: Ուսանողական խորհրդի գործունեության մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/ուսանող/ուսանողական-խորհուրդ-279:

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք