Ռեկտորի կենսագրությունը

Ռեկտորի կենսագրությունը

16 Հոկտեմբեր 2013

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ

Ծննդյան տարեթիվը,  ամսաթիվը, ծննդավայրը՝

1956թ., փետրվարի 16, Տավուշի մարզ, ք.Բերդ:

Աշխատանքային գործունեությունը՝

2016թ. հուլիսի 15-ին վերընտրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում,

2011թ. ապրիլի 26-ին ընտրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր,

2011թ. մարտի 9-ից` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար,

2008-2011թթ.`  ՀՀ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական,

2005-2008թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ,

2001-2005թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ծախսերի ֆինանսավորման վարչության պետ,

2000-2001թթ.` ՀՀ Կառավարության տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն, խորհրդական,

1999-2000թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարարություն, բաժնի պետ,

1998-1999թթ.` ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն, առաջատար մասնագետ,

1991-1994թթ. և 1996-1998թթ.` ՀՀ կրթության և գիտության նախարարության «Նոր-Նորք» ուսանողական ավանի վարչության կառավարիչ,

1986-1987թթ. սկսած՝ տարբեր տարիների դասավանդել է հայաստանյան համալսարաններում, այդ թվում՝ Տնտեսագիտական համալսարանում,

1988-1991թթ.` ՀՀ ՊետՇին, բաժնի պետ,

1981-1982թթ. և 1985-1988թթ.` Մոսկվայի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղ, կրտսեր, ավագ գիտաշխատող, ապա սեկտորի վարիչ:

Կրթությունը՝

1994-1996թթ. սովորել է Մոսկվայի պետական շինարարական համալսարանի դոկտորանտուրայում: Պաշտպանել է գիտական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան,

1982-1985թթ. սովորել է Մոսկվայի շինարարության էկոնոմիկայի և կառավարման համամիութենական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել է գիտական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան,

1979թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը և գործուղվել ասպիրանտուրա: Ստացել է նաև իրավագետի որակավորում,

1974թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ:

Այլ տվյալներ՝

2011-2014թթ.՝ ԵՊՀ 015 մասնագիտական խորհրդի անդամ,

2007-2010թթ.` ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ,

2006թ. և  2007թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով,

2006թ. ստացել է պրոֆեսորի կոչում,

2006թ. ընտրվել է Բնապահպանության և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ,

2005-2007թթ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի և Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության` Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ,

2003 թվականից` ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամ,

2002թ. մասնակցել է Վիեննայի միացյալ ինստիտուտի կողմից կազմակերպված դասընթացներին, Ավստրիա,

1996թ.  ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Ինվեստիցիայի և շինարարության էկոնոմիկայի ակադեմիայի իսկական անդամ,

1979-1981թթ.` ծառայել է Խորհրդային բանակում,

Հեղինակ է շուրջ 60 գիտական հոդվածների, մենագրությունների և այլ աշխատությունների:

Եղել է տասնյակ ասպիրանտների գիտական ղեկավար, դոկտորանտների գիտական խորհրդատու:

Կուսակցական պատկանելությունը՝

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Ընտանեկան կարգավիճակը՝

Ամուսնացած է, ունի 2 որդի:


Հեռ.`    (+37410) 59 34 22

Ֆաքս` (+37410) 52 88 64

Էլ. հասցեk.atoyan@asue.am, rector@asue.am

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք