Նորություններ

Բաժիններ

 

Ամփոփ ծանոթություն ՀՊՏՀ-ին. տեղեկատվական հանդիպում՝ 1-ին կուրսեցիների համար

13 Սեպտեմբեր 2017

Ուսանողական խորհրդի ուսումնագիտական հանձնաժողովը  սկսեց տեղեկատվական-ուսուցողական  հանդիպումների շարքը: Այսօրվա միջոցառման հասցեատերերն առաջին կուրսեցիներն էին, որոնց ծանոթությունը բուհի հետ  նոր է սկսվում: Համալսարանական կյանքին նորեկների ներգրավումն առավել դյուրին դարձնելու համար ուսխորհրդականներն այսօր նրանց ամփոփ տեղեկատվություն հաղորդեցին    ՀՊՏՀ կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, միջազգային համագործակցության, ուսանողական զեղչերի, կրթաթոշակների և այլնի մասին:

ՀՊՏՀ-ի գործունեության մասին պարբերաբար համապարփակ տեղեկատվություն ստանալու համար բանախոսներն ուսանողներին խորհուրդ տվեցին  հետևել համալսարանի պաշտոնական  կայքին՝ asue.am  հասցեով: 

Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց ուսանողների շահերը պաշտպանող կառույցի՝ ուսանողական խորհրդի գործունեությանը, մանրամասնորեն խոսվեց ՈւԽ հանձնաժողովների   գործառույթների մասին: Հանդիպման կազմակերպիչներն առաջինցիներին  կոչ արեցին ակտիվ ու համարձակ լինել, հետաքրքրություն ցուցաբերել կազմակերպվող միջոցառումներին, հանդես գալ առաջարկություններով ու բարձրաձայնել իրենց հանդիպած խնդիրների մասին:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 1323 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք