Նորություններ

Բաժիններ

 

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը կազմակերպում է գիտաժողով՝ հոբելյանական տարեդարձի առթիվ

12 Սեպտեմբեր 2017

Հոկտեմբերի  6-ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի կունենա «Նորարարական կրթական տեխնոլոգիաները և տարածքային զարգացումը ՀՀ-ում» խորագրով գիտաժողով` նվիրված մասնաճյուղի հիմնադրման 10-ամյակին:

Մասնաճյուղից հայտնում են, որ գիտաժողովի մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հոդվածներ հետևյալ թեմաներով.

  • Տարածքային զարգացման հիմնախնդիրներ,
  • Նորարարական կրթական տեխնոլոգիաներ,
  • Միջհամայնքային համագործակցություն,
  • Կառավարման տեխնոլոգիաներ,
  • Տարածական զարգացում,
  • Մարդկային ռեսուրսների կառավարում,
  • Բնապահպանական կրթություն,
  • Ֆինանսական կառավարում,
  • Մարզերի սոցիալ-տնտեսական զարգացում :

Գիտաժողովին ներկայացվող հոդվածների պահանջները

  • հոդվածի ծավալը՝ 5-7 Էջ,
  • հեղինակի մասին տվյալները /անուն, ազգանուն, հայրանուն, աշխատավայր, պաշտոն, գիտական աստիճան/՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն,
  • հոդվածի վերնագիրը, հիմնաբառերը /6 բառից ոչ պակաս/ և ամփոփումները /50-60 բառ/՝ երեք լեզվով,
  • էջի ձևաչափը՝ A4 (201 X 297 մմ),
  • լուսանցքները՝ 2,5 սմ բոլոր կողմերից,
  • տառատեսակը GHEA Grapalat
  • տառաչափը՝ 12
  • միջտողային հեռավորությունը՝ 1,5,
  • պարբերության խորությունը՝ 1 սմ,
  • վերնագիրը՝ գլխատառերով, 14 տառաչափով,
  • գծանկարների և աղյուսակների տառաչափը՝ 10
  • գծանկարի համարը և անվանումը՝ ներքևում, աղյուսակինը՝ վերևում
  • բանաձևերը՝ Equation,
  • հղումները՝ տողատակում,
  • հոդվածը ներկայացնել տպագիր և էլեկտրոնային տարբերակներով,
  • էլեկտրոնային տարբերակի ֆայլի անվանումը պետք է ներառի հեղինակի անունը և ազգանունը :

Հոդվածների ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 3-ն է:

Էլ. փոստ. sos.khachikyan@gmail.com

Հեռ.՝ 094 440 430 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ

Նորությունը դիտվել է 442 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք