Նորություններ

Բաժիններ

 

Նպաստելով ֆինանսական գրագիտությանը. բաց դասի հյուրն էր Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը

26 Ապրիլ 2017

Բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դոցենտ Նորայր Սաֆարյանի հրավերով ֆինանսական ֆակուլտետում  այսօր հյուրընկալվել էին Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը և տնօրենի օգնական Ալմաստ Մուրադյանը, ովքեր  ուսանողներին ներկայացրին հիմնադրամի գործունեությունը, առաքելությունը:  Կարևորելով քաղաքացիների ֆինանսական գրագիտության դերը՝ տնօրենը շեշտադրեց՝ ՀՀ կենտրոնական բանկի հիմնադրած Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի  գլխավոր  նպատակն է  Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության և հուսալիության ապահովումը` ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով:  Բանախոսն անդրադարձավ հիմնադրամի գործառույթներին, կառուցվածքին և այլն: Հարցուպատասխանով հագեցած դասն անցավ ինտերակտիվ մթնոլորտում, քննարկվող հարցերի շուրջ ուսանողները հայտնեցին իրենց տեսակետները:

Մեզ հետ զրույցում դասախոս Նորայր Սաֆարյանն ասաց, որ ֆինանսական հատվածի ներկայացուցիչների բանախոսությունները հետաքրքրական են  ուսանողների համար և հաղորդում են գործնական գիտելիք ու հմտություն:

«Տարբեր  թեմայով մենք տալիս ենք ավելի շատ տեսական գիտելիք, իսկ գործնականը փորձում ենք լրացնել համապատասխան կառույցների մասնագետների միջոցով՝ բաց դասերով: Այս պարագայում, կարևոր է, որ ապագա բանկիրը, ֆինանսիստը իրազեկ լինի ավանդների հատուցումը երաշխավորող կառույցի  գործունեութան մասին »,-նշեց դոցենտը:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 1233 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք