Նորություններ

Բաժիններ

 

Քննարկում ԵՄ-ում աշխատաշուկայի քաղաքականության ներկա միտումների շուրջ

12 Սեպտեմբեր 2017

«Էրազմուս+» ծրագրով ՀՊՏՀ-ում է Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր Էվա Ռոլնիկ-Սադովսկայան, ով մեր բուհի  դասախոսների, աշխատակիցների  և ուսանողների համար երեկ և այսօր վարեց «Աշխատաշուկայի քաղաքականության ընթացիկ միտումները Եվրոպական Միությունում» թեմայով բաց դասախոսություն: 

Այսօրվա հանդիպումը, որը կրկին նախաձեռնել էր արտաքին կապերի բաժինը, ի տարբերություն երեկվա, առավելապես ուսանողների համար էր. մասնակցում էին բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ,  նաև՝ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Ունկնդիրներին ողջունեց արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը՝ ընդգծելով, որ «Էրազմուս+»-ի շրջանակում Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի հետ փոխգործակցությունն արդյունավետ է և ծրագրին անդամակցելուց ի վեր, Բիալիստոկում  փորձառել է ՀՊՏՀ 2 աշխատակից, 1 դասախոս, ուսումնառել՝ 2 ուսանող, ևս 2-ը պատրաստվում են մեկնել:

Էվա Ռոլնիկ-Սադովսկայան համառոտ ակնարկ ներկայացրեց իր համալսարանի մասին, ապա, անդրադառնալով ԵՄ երկրներում աշխատաշուկայի քաղաքականության ընթացիկ միտումներին, ներկայացրեց համեմատական վերլուծություն՝ ըստ երկրների, քննարկելով աշխատաշուկայի ներկա վիճակը, մասնագետների պասիվության պատճառները (թե ինչու մարդիկ շահագրգռված չեն իրենց մասնագիտությամբ աշխատելու), զարգացած երկրների հաջողված փորձը:

Դասախոսության ընթացքում ուսանողներն իրենց հարցերն ուղղեցին օտարերկրացի բանախոսին:

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 307 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք