Հրաձգարան

Հրաձգարան

11 Հունվար 2016

ՀՊՏՀ հրաձգարանը ստեղծվել է համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՊՏՀ ղեկավարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

Հրաձգարանը հանդիսավորությամբ գործարկվել է ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին ընդառաջ` սեպտեմբերի 19-ին:

Հրաձգարանը գործում է ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնին կից. գործում է հրաձգություն մարզաձևի բաժանմունք, որին անդամակցում են 3 տասնյակից ավելի ուսանողներ: Հրաձգության բաժանմունքի մարզիչն է ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության  ամբիոնի դոցենտ   Հակոբ Կյոկչյանը: Մեր համալսարանում հրաձգություն մարզաձևից հմտությունները զարգացնում են տարբեր ֆակուլտետների և կուրսերի լավագույն հրաձիգները, հետաքրքրությունը մեծ է հատկապես աղջիկների շրջանում: Մարզչի փոխանցմամբ՝  մարզումները հիմնականում  նպատակ ունեն ուսանող-մարզիկներին պատրաստելու հանրապետական ուսանողական խաղերին:

Հրաձգարանում ուսումնական տարվա ընթացքում ուժերն են փորձում նաև բոլոր ֆակուլտետների ուսումնական խմբերը:   

ՀՊՏՀ հրաձգարանում անդրանիկ առաջնությունն անցկացվել է 2015թ. «Ուսանողական աշուն» մարզամշակութային փառատոնի շրջանակներում:  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք