Ուսանողական խորհուրդ

Ուսանողական խորհուրդ

25 Նոյեմբեր 2011

ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը ստեղծվել է 1994 թվականին: Կառույցի նպատակն ու գերխնդիրն է ներկայացնել ու պաշտպանել ուսանողների շահերը:

Լինելով երիտասարդ կառույց՝  Ուսանողական խորհուրդ հասցրել է արձանագրել մեծ  ձեռքբերումներ, նվաճումներ ու նաև հաղթանակներ բազմաթիվ ոլորտներում՝ կրթականից մինչև մարզական:

Ուսանողական խորհրդի արդյունավետ գործունեության լավագույն ապացույցը կարելի է համարել կառույցի և նրա անդամների նկատմամբ թե՛ համալսարանում, թե՛ դրանից դուրս առկա դրական վերաբերմունքը, ինչպես նաև բարձր հեղինակությունը, որն ապահովվել է համահանրապետական տարբեր նախագծերում ձեռք բերված հաջողություններն ու հաղթանակները:

Այս տարիների ընթացքում Ուսանողական խորհուրդը անցել է ձեռքբերումների, բարեփոխումների ու նվաճումների բազմաթիվ փուլեր: Շարունակական կատարելագործման արդյունքում այն այսօր դարձել է սիրված ու վստահելի ուսանողական ինքնակառավարման մարմին, որն ի զորու է լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները: Այն շատ ուսանողների ամենասիրելի վայրն է, որտեղ իրենք կարող են գտնել ցանկացած խնդրի լուծում՝ կապված թե՛ ուսման, թե՛ գիտության, թե՛սոցիալական և բազմաթիվ այլ ոլորտների հետ:

Հավելենք նաև, որ իր գործունեության ընթացքում ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը բազմիցս եղել է մրցույթների հաղթող և արժանացել է բազմապիսի մրցանակների: Մասնավորապես՝ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ արդեն 5-րդ տարին անընդմեջ ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը ՀԵՀ կողմից կազմակերպված մրցույթի արդյունքերով ճանաչվել է  «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին»  և արժանանցել  «Հայկյան»   մրցանակին: 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ուսանողական խորհուրդը  ներհամալսարանական կյանքում ունի  ակտիվ դերակատարում: Ստեղծման առաջին իսկ օրից ՈւԽ հիմնական առաքելությունը եղել և մնում է ուսանողների շահերի և իրավունքների պաշտպանությունը:

Ուսանողական խորհուրդը ուսանողության խնդիրներով զբաղվող ինքնակառավարման մարմին է, որի գործունեությունը սահմանվում է ՀՀ օրենքների և համալսարանի կանոնադրության հիման վրա: Նրա նպատակներն են.

  •                 ուսանողական շահերի և իրավուքների պաշտպանությունը,
  •                 ուսանողության տեսակետի ներկայացումը բուհական և արտաբուհական ասպարեզում,
  •                 ուսումնակրթական և գիտական ոլորտում աշխատանքների ծավալումը,
  •                 ռազմահայրենասիրական դաստիարակությունը,
  •                 ուսանողներին   ինֆորմացիոն բնույթի տեղեկատվությամբ ապահովումը,
  •                 բազմաբնույթ միջոցառումների իրականացումը,
  •                 ուսանողների ազատ ժամանցի կազմակերպումը:

Ուսանողական խորհրդի գործունեության մեջ առանձնակի կարևոր մաս է կազմում զանազան միջոցառումների կազմակերպումը, որոնք ուսանողների մեջ մեծ մասսայականություն են վայելում: Ավանդական միջոցառումների շարքում հարկ է նշել յուրաքանչյուր տարվա աշնանը, ամռանը ու գարնանը կազմակերպվող «Ուսանողական աշուն», «Ուսանողական գարուն» և «Ուսանողական ամառ» փառատոնների մասին, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին իրենց ուժերը չափելու և ինքնադրսևորվելու ոչ տնտեսագիտական ամենատարբեր ասպարեզներում:

Ինչ վերաբերում է տնտեսագիտական ոլորտին, ապա հատկանշական է ՀՊՏՀ ՈւԽ կողմից Ծաղկաձորում անցկացվող ամենամյա գիտաժողովը, որը յուրաքանչյուր տարի ունենում է առանձին խորագիր՝ նվիրվելով  մեր հայրենիքի տնտեսության ճյուղերի և ոլորտների խնդիրներին և զարգացման ուղիներին:  Գիտաժողովը մշտապես հյուրընկալում է բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտի լավագույն մասնագետների:

Ինքնակառավարման մարմին լինելուց զատ՝ Ուսանողական խորհուրդը  նաև ակտիվորեն մասնակցում է բուհի կառավարման գործընթացներին: Հպարտորեն կարող ենք փաստել, որ համալսարանի խորհրդի, գիտական և ֆակուլտետային խորհուրդների անդամների առնվազն 25%-ը Ուսանողական խորհրդի ներկայացուցիչներն են:

 ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը՝ որպես ուսանողական ինքնակառավարման մարմին, բաղկացած է մի շարք կառուցվածքային ստորաբաժանումներից, որոնց շնորհիվ իրականացվում է կառուցի լիարժեք գործունեությունը: Մասնավորապես՝ ՈւԽ կազմում գործում են 6 ֆակուլտետային ուսանողական խորհուրդները, ինչպես նաև՝  նույնքան մշտական հանձնաժողովներ:

                Ֆակուլտետային ուսանողական խորհուրդները 6-ն են.

                1.Կառավարման ֆակուլտետ

                2.Ֆինանսական ֆակուլտետ

                3.Տնտեսության կարգավորման և միջազգային տնտ. հարաբերությունների ֆակուլտետ

                4.Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ

                5.Ինֆորմատիկայի   և   վիճակագրության ֆակուլտետ 

                6.Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ

                Ֆակուլտետային ուսանողական խորհուրդներից բացի՝ գործում են նաև հետևյալ հանձնաժողովները.

                1.Ուսումնագիտական   հանձնաժողով

                2.Արտաքին   կապերի հանձնաժողով

                3.Մամուլի և լրատվության հանձնաժողով

                4.Մշակուլթի, սպորտի և ազատ ժամանցի կազմակերպման հանձնաժողով 

                5.Կազմակերպչական հանձնաժողով

                6.«Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբ

                7.«Нар-Хоз» ՈւՀԱ  ակումբ

                8.«Нар-Хоз» գրական և թատերական ստուդիա        

Ֆակուլտետային ուսանողական խորհուրդների աշխատանքը համակարգում է Ուսանողական խորրդի նախագահի տեղակալը, իսկ հանձանաժողովների գործունեությունը՝ փոխնախագահը: Ուսանողական խորհրդի ընդհանուր աշխատանքները ղեկավարում է Ուսանողական խորհրդի նախագահը, ով այդ պաշտոնում ընտրվում է  ընդհանուր ժողովի կողմից :

Վերջին տարիներին Ուսանողական խորհուրդը ստեղծել է զանազան խմբակներ և ակումբներ, որոնք ակտիվ մասնակցություն   են  ունենում  տարատեսակ միջոցառումների կազմակերպմանը՝ ուսանողական առօրյան դարձնելով հնարավորինս հագեցած ու ակտիվ: Դրանք հնարավորություն են տալիս ուսանողներին զբաղվել իրենց նախասիրություններով, ինչպես նաև բացահայտվում և ճանաչելի են դառնում համալսարանի շնորհալիները:

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Էկոնոմ պլյուս»

 Ուսանողական խորհրդի գործունեության կարևորագույն ուղղությունների է «Էկոնոմ պլյուս» ամսագրի հրատարակումը, որը լույս է տեսնում 2001 թվականից սկսած: Այն հրատարակվում է բուհի Ուսանողական խորհրդի ջանքերով՝ առավելապես ներկայացնելով ուսանողներին հուզող թեմաներ, անդրադառնալով ուսանողների առօրյային և նրանց: Ամսագրի էջերում կարելի է գտնել նաև ուսանողների կողմից կատարված տնտեսագիտական հետազոտությունների և վերլուծությունների մասին նյութեր, ինչպես նաև ուսումնական պրոցեսի կազմակերպմանն ու բարելավմանն ուղղված հոդվածներ: Սա մի բացառիկ հարթակ է, որտեղ, ըստ ուսանողների պահանջի,  վեր են հանվում ուսանողների մտահոգող խնդիրները, այդ իսկ պատճառով ամսագրին տրվել է հետևյալ կարգախոսը. «ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԸ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻ ՁԵՐ ՊԱՀԱՆՋԱՐԿԻՆ»:  Նախկինում «Էկոնոմ պլյուս» -ը, որի հրատարակման բոլոր աշխատանքներն իրականացնում է բացառապես բուհի ուսանողներից բաղկացած խմբագրակազմը, լույս էր տեսնում յուրաքանչյուր ամիս՝ 1500 օրինակ տպաքանակով, ներկայում՝ տարեկան մեկ կամ երկու համար:

Գիտաժողովի նյութերի ժողովածու

Ինչպես արդեն նշել ենք, ուսանողական խորհուրդը մշտապես կազմակերպում է բազմաբնույթ գիտակրթական միջոցառումներ, որոնց մեջ առանցքային դեր ունի Ծաղկաձորում անցկացվող ամենամյա գիտաժողովը: Յուրաքանչյուր տարի գիտաժողովի ավարտից հետո Ուսանողական խորհրդի ջանքերով տպագրվում է գիտաժողովի նյութերի ժողովածու: Այն տպագրվում է բուհի Գիտական խորհրդի որոշմամբ և ուսանողների համար դառնում է բուհի կողմից երաշխավորված գիտական հոդված, որը լուրջ խթան  է ինչպես ուսանողների գիտական կարողությունների զարգացմանը, այնպես էլ տնտեսագիտական մտքի առաջընթացին:

 Այլ հրատարակություններ

 Ուսանողական խորհուրդը իրականացնում է նաև այլ հրատարակություններ, որոնք հիմնականում ներկայացնում են բուհի ուսանողների ջանքերով կատարված աշխատանքներ: Այդ հրատարակությունները ոչ միայն նշանակալից են ոչ միայն բուհի և ուսանողության կյանքում: Առանձնակի ուշադրության է արժանի ՈւԽ նախաձեռնությամբ հրատարակված «Առաջնորդման մեթոդաբանությունն ըստ Գարեգի Նժդեհի»  աշխատությունը, «Մարտական հաշվարկ» գիրքը, որը պատմում է Արցախյան պատերազմում զոհված ՀՊՏՀ ուսանող-ազատամարտիկների մասին, և վերջերս հրատարակված  «Հատուցման գինը» խորագրով  գիրքը՝ նվիրված Հայոց ցեղասպանության պատճառով հայ ժողովրդի կրած նյութական կորուստներին:

Ուսանողական խորհուրդը մինչ այժմ նախագահել են`

  1. Մարկոս Շիրինյանը (1994-1995)
  2. Ռաֆայել Սարգսյանը (1995-1996)
  3. Սամվել եղիկյանը (1996-1998)
  4. Արման Գրիգորյանը (1998-1999)
  5. Արթուր Գյուլազյանը (1999-2000)
  6. Աբրամ Բախչագուլյանը (2000-2003)
  7. Արմեն Ալեքսանյանը (2003-2007)
  8. Նարեկ Մանթաշյանը (2007-2010)
  9. Սևակ Խաչատրյանը  (2010-2014)
  10. Սերգեյ Խառատյանը  (2014-2017)
2017թ.-ից ՈՒԽ նախագահն է Հովհաննես Հարությունյանը:

Ուսանողական խորհրդին վերաբերող հավելյալ տեղեկության համար այցելեք այստեղ`    Ուսանողական խորհուրդ:

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք