«Տնտեսագետ» մարզաառողջարան

ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարան

06 Սեպտեմբեր 2012

ՀՊՏՀ  «Տնտեսագետ» մարզաառողջարանը գտնվում է Դիլիջանի Բլդան գետի գեղատեսիլ ափին: Այն ստեղծվել է որպես մարզաառողջարանային ճամբար, բայց 2012 թվականի հունվարին ստացել է  մարզաառողջարանի կարգավիճակ: Ճամբարի ստեղծման շինարարական առաջին աշխատանքները մեկնարկել են 1976 թվականին: Տարեցտարի «Տնտեսագետ» մարզաառողջարանն ընդարձակվել և բարեկարգվել է: Վրաններին և հավաքովի տնակներին փոխարինել են երկհարկանի քարե տնակները, կառուցվել են լողավազան, վոլեյբոլի, բաստկեբոլի խաղահրապարակներ, ֆուտբոլի մարզադաշտ, ճաշարանի նոր շենք, բաղնիք և ակումբ:

ՀՊՏՀ ղեկավարության  ջանքերով մարզաառողջարանում ամեն տարի նորոգման ու բարեկարգման աշխատանքներ են կատարվում, հետզհետե հանգստի համար ստեղծվում  են հարմարավետ պայմաններ:

Մարզաառողջարանը գործում է ամռանը` 4 հերթափոխով, որի ընթացքում այստեղ իրենց հանգիստն են անցկացնում ՀՊՏՀ շուրջ 400 ուսանողներ և աշխատակիցներ:  Կազմակերպվող մարզական ու մշակութային բազմաբնույթ միջոցառումները հանգստացողների առօրյան դարձնում են անմոռաց ու հիշարժան:

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք