«Տնտեսագետ» ուսանողի տուն

«Տնտեսագետ» ուսանողի տուն

16 Հոկտեմբեր 2013

 2013-2014 ուսումնական տարվանից շահագործման է հանձնվել ՀՊՏՀ «Տնտեսագետ» ուսանողի տունը (հանրակացարան): Ուսանողներին կեցության պայմաններով ապահովելու հարցը համալսարանի ղեկավարության կողմից գործողության մեջ դրված սոցիալական ծրագրի բաղադրիչներից է:

 ՀՊՏՀ «Տնտեսագետ» ուսանողի տունն  ամբողջությամբ վերանորոգված և կահավորված է, հագեցած է  ժամանակակից տեխնիկայով և ջեռուցման համակարգով: ՀՊՏՀ ղեկավարության  ջանքերով հիմնադրված ուսանողի տունն առաջարկում է կեցության հիանալի պայմաններ: Ռեկտորատի որոշմամբ սահմանվել են տարբերակված հետևյալ վարձավճարները. սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար 1 տեղը՝ ամսական 5000 ՀՀ դրամ, ՀՀ հեռավոր մարզերում բնակվող ուսանողների համար երկտեղանոց սենյակների 1 տեղի համար՝ ամսական 20000 դրամ, 3 տեղանոց սենյակների 1 տեղի համար՝ ամսական 15000 դրամ,  4 տեղանոց սենյակների 1 տեղի համար՝ ամսական 12500 դրամ: Արտասահմանցի ուսանողների համար երկտեղանոց սենյակների 1 տեղի համար սահմանվել է ամսական 29000 

դրամ, 3 տեղանոց սենյակների 1 տեղի համար՝ ամսական 24000 դրամ, 4 տեղանոց սենյակների 1 տեղի համար՝ ամսական 20000 դրամ: 

 «Տնտեսագետ» ուսանողի տունն ապահովված է նաև ուսանողների առօրյան հետաքրքիր դարձնող ժամանցի սրահով, որտեղ կա լայնէկրան հեռուստացույց և կահույք, որն ուսանողներին համախմբելու հրաշալի վայր է: Հարմարավետ կահավորված են  խոհանոցները, սենյակները, ամբողջությամբ նոր են սանհանգույցները, շենքի ներսում գործում է  ճաշարան:  Իր գեղեցիկ տեսքով աչքի է ընկնում  ուսանողի տան բակը, որը կանաչապատ է և պարբերաբար բարեկարգվում է : 

 «Տնտեսագետ»  ուսանողի տունը գտնվում  է Նոր Նորքի 2-րդ զանգվածում, Ստեփանյան 1 հասցեում (թաղապետարանին հարակից): 

    


   


    

 

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք