Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոն

Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոն

Ամբիոնի վարիչ`   Աղալովյան Մհեր Լենսերի, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, դոցենտ:

Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնը կազմավորվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ստեղծման օրվանից` 1975 թվականից: Ամբիոնը համահամալսարանական է և սպասարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետները: 

Վարիչները`

Ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Ե. Ավետիսյան

Ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Ն.Բ. Ենգիբարյան

Տ.գ.դ., պրոֆեսոր Ա.Ա.Միտոյան

ֆիզմաթ.գ.թ., դոցենտ Հայրապետյան Արկադի Նիկոլայի

Ամբիոնի հրատարակած ձեռնարկները`

Այս տարիների ընթացքում ամբիոնի դասախոսների կողմից կազմվել և տպագրվել են տարբեր ուսումնական ձեռնարկներ և մեթոդական ցուցումներ, որոնց թվում` «Բարձրագուն մաթեմատիկայի խնդիրների ձեռնարկ», «Բարձրագույն մաթեմատիկա տնտեսագետների համար», «Հավանականությունների տեսություն և կիրառական վիճակագրություն», «Բազմաչափ վիճակագրական մեթոդներ» ուսումնական ձեռնարկները, «Հավ. տեսություն և մաթ. վիճակագրության խնդրագիրք + 10 թեստ»-ը, Ա.Բեննեյանի և Ռ.Գալոյանի  «Գծային հանրահաշվի խնդիրների ձեռնարկ», դոցենտներ Ա.Հայրապետյանի, Մ.Միրզոյանի և Մ.Աղալովյանի կողմից  ներկայաց­ված «Բարձրագույն մաթեմատիկայի դասընթացի մեթոդական ցու­ցում­ներ և ստուգողական աշխատանքներ 1-ին մաս, 2-րդ մաս (հեռա­կա ուսուցման համակարգում սովորող ուսանողների համար)», դո­ցենտ­ներ Մ.Խաչատրյանի, Ա.Պողոսյանի  և դասախոս Ա.Բեննեյանի «Հավա­նականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն» դասընթացի ծրագիր և ստուգողական աշխատանքներ, կատարման  մեթոդական ցուցումներ (հեռա­կա ուսուցման համակարգում սովորող ուսանողների համար)»:

Գիտահետազոտական աշխատանքները`

Ամբիոնի գիտական ուղղվածությունը չորսն է`

1. Բազմաչափ վիճակագրական մեթոդների վերլուծությունը և կանխատեսումը տնտեսագիտության մեջ, այդ թվում` մի շարք սոցիալ-տնտեսական երևույթների մեխանիզմների մաթեմատիկական մոդելների կառուցումը և օգտագործումը կառավարման և կանխատեսման խնդիրներում /ղեկ. պրոֆ. Ա. Միտոյան, դոց. Վ.Դավթյան և Ա.Պողոսյան/:

2. Տեղափոխման տեսության ուղիղ և հակադարձ խնդիրների լուծման էֆեկտիվ մեթոդների մշակումը: Լուծված են հետևյալ խնդիրները` տրված է համասեռ ցրող միջավայրի R և T անրադարձման և անցման օպերատորները / ղեկ. պրոֆ. Մ. Մուրադյան, դոց. Մ. Խաչատրյան և Մ. Մակարյան /:

3. Ամբողջ ֆունկցիաների համակարգի լրիվության հետազոտումն այն դեպքում, երբ {ln}-ը ինչ-որ ամբողջ ֆունկցիայի զրոների բազմությունն է /ղեկ. դոց.Ա. Ավետիսյան, դոց. Ռ. Գալոյան, Ա. Հայրապետյան և Հ. Մկրտչյան /: Այդ թեմաների վերաբերյալ հրատարակված են հոդվածներ տարբեր պարբերականներում:

4.Առաձգականության  մաթեմատիկական  տեսության  եռաչափ  ստատիկական  և  դինամիկական  խնդիրներ  /ղեկ. ֆ.մ.գ.դ.  Մ. Աղալովյան, դոց. Գ. Մխիթարյան/:

Ամբիոնի կազմը  

 

Ազգանուն, անուն, հայրանուն

Գիտ. աստիճան

Գիտ. կոչում

1.

Աղալովյան Մհեր Լենսերի-վարիչ 

 ֆիզմաթ.գ.դ.

դոցենտ

2.

Մուրադյան Մաքսիմ Հրաչիկի 

ֆիզմաթ.գ.դ.

պրոֆեսոր

3.

Միտոյան Աշոտ Արամայիսի 

տ.գ.դ.

պրոֆեսոր

4.

Հայրապետյան Արկադի Նիկոլայի

ֆիզմաթ.գ.թ.

դոցենտ

5.

Գալոյան Ռոբերտ Սերգեյի

ֆիզմաթ.գ.թ.

դոցենտ

6.

Մխիթարյան Գարեգին Գրիգորի

ֆիզմաթ.գ.թ.

դոցենտ

7.

Մակարյան Մարատ Մակիչի 

ֆիզմաթ.գ.թ.

դոցենտ

8.

Մկրտչյան Հենզել Հարությունի 

ֆիզմաթ.գ.թ.

դոցենտ

9.

Խաչատրյան Մերուժան Ադիբեկի 

ֆիզմաթ.գ.թ.

դոցենտ

10.

Դավթյան Վլադիմիր Ռաֆայելի

ֆիզմաթ.գ.թ.

դոցենտ

11.

Պողոսյան Արայիկ Կարապետի

 ֆիզմաթ.գ.թ.

դոցենտ

12.

Բեննեյան Արա Համբարձումի- դասախոս

 

 

13.

Միրզոյան Մելսիկ Մամիկոնի 

ֆիզմաթ.գ.թ.

դոցենտ

14.

Քամալյան Հայկ Արթուրի- ասիստենտ

ֆիզմաթ.գ.թ.

 

15.

Փիլոյան Արաքսյա Ալբերտի- ավագ լաբորանտ  

 

 

16.

Ամիրջանյան Հրաչյա Աշոտի- ասիստենտ

ֆիզմաթ.գ.թ.

 

17.

Միրզախանյան Նարինե Էդուարդի

ֆիզմաթ.գ.թ.

դոցենտ

 


Հասցե` ՀՀ, ք.Երևան, 0025, Նալբանդյան 128, Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոն

Հեռ.` (+37410) 593-435

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք