Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոն

Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոն

Ամբիոնի վարիչ`     Մեհրաբյան Լյուբա Նիկոլայի, ի.գ.թ., դոցենտ

ՀՊՏՀ Տնտեսական պատմության և իրավագիտության ամբիոնը ստեղծվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրմանը զուգահեռ` 1975 թ.: 2012թ. հոկտեմբերին ամբիոնը վերանվանվել է իրավագիտության և քաղաքագիտության ամբիոն:

Ստեղծման օրվանից մինչև 1987թ. ամբիոնը ղեկավարել է տ.գ.թ., դոցենտ Հ.Ա. Խոնդկարյանը, 1987-2009թթ.` տ.գ.դ., պրոֆեսոր Լ.Զ. Անանյանը, 2009-2010 թթ.` տ.գ.դ., պրոֆեսոր Մ.Ս. Մելքումյանը, իսկ 2010-ից` ի.գ.թ., դոցենտ Լ.Ն.Մեհրաբյանը:

Ամբիոնի բակլավրական ծրագրերով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին ներկայացվում է դասախոսություններով և սեմինար պարապմունքներով: Իրավագիտություն և քաղաքագիտություն համահամալսարանական առարկաների ուսուցումն անցկացվում է բոլոր ֆակուլտետների I - IV կուրսերում:

Բակալավրական ծրագրերով ամբիոնն ուսուցանում է նաև ճյուղային իրավունքի 5 (hարկային, բանկային, ֆինանսական, վարչական և աշխատանքային)  դասընթացներ, ինչպես նաև 1  դասընթաց` «Ժամանակակից միջազգային հարաբերություններ»:

Մագիստրոսական ծրագրերով ամբիոնը ուսուցանում է հետևյալ դասընթացները`

  1. Ազգային անվտանգության հիմնախնդիրներ
  2. Անվտանգ աշխատանքի իրավական կարգավորում
  3. Աշխատանքային իրավունք
  4. Աշխատանքային օրենսդրության խախտումները և դրանց պատասխանատվություն
  5. Աշխատանքային իրավունքի  հիմնական ինստիտուտները արտասահմանյան երկրներում
  6. Բանկային օրենսդրություն
  7. Իրավունքի ժամանակակից հիմնահարցեր
  8. Ձեռնարկատիրական իրավունք
  9. Մաքսային իրավունք
  10. Մաքսային պատասխանատվություն
  11. Մաքսային մարմինների օպերատիվ հետախուզական գործունեություն
  12. Մարդու և քաղաքացու սոցիալ-տնտեսական իրավունքները արտոնությունները և երաշխիքները
  13. Պետության և իրավունքի տեսություն
  14. Վարչական իրավունք
  15. Տնտեսական իրավունք

 Ամբիոնը վերջին 5 տարիների ընթացքում հրատարակել է`

7 ուսումնական ձեռնակ` «Աշխատանքային իրավունք», «Ձեռնարկատիրական իրավունք», «Տնտ. իրավախախտումների պատասխանատվությունը»,  «Հարկային իրավունք», «Իրավագիտություն», «Քաղաքագիտություն»,  «Տնտեսական օրենսդրության խախտումների պատասխանատվությունը», 67 հոդված, 1 դասախոսության տեքստ և 1 ուսումնամեթոդական նյութերի ժողովածու:

Ամբիոնը պատրաստում է մագիստրանտներ «Աշխատանքային իրավունք», «Հարկաբյուջետային իրավունք» և «Մաքսային իրավունք» դուալ մասնագիտություններով:

Ամբիոնի կազմը   

 

Ազգանուն, անուն, հայրանուն

Գիտական աստիճան, կոչում, պաշտոն

1.

Մեհրաբյան Լյուբա Նիկոլայի

ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ

2.

Սուքիասյան  Գառնիկ  Արտաշեսի

ի.գ.թ., դոցենտ

3.

Գրիգորյան Գեղեցիկ Միխակի

ի.գ.թ., դոցենտ

4.

Սուքիասյան Նազելի Գառնիկի

ի.գ.թ., դոցենտ

5.

Հովհաննիսյան Սիրակ Սարիբեկի

ք..գ.թ., դոցենտ

6.

Աթոյան Վարդան Կորյունի

տ.գ.թ., դոցենտ  

7.

Մանուչարյան Հակոբ Հենզելի

պ.գ.թ., ասիստենտ 

8.

Գրիգորյան Սասուն Սուրենի

ք.գ.թ,  ասիստենտ

9.

Սիմոնյան  Անի  Արամի  

ասիստենտ

10.

Հարությունյան  Արշակ Ռազմիկի

ի.գ.թ., ասիստենտ

11.

Խաչատրյան Միքայել  Արամի 

ի.գ.թ., ասիստենտ

12.

Հարությունյան Զարինե Սիրազնիկի

ավագ լաբորանտ


Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոն

Հեռ.` (+37410) 593-497

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք