Վիճակագրության ամբիոն

Վիճակագրության ամբիոն

Ամբիոնի վարիչ`      Արմեն Քթոյան, տ.գ.թ., դոցենտ

ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնը հիմնադրվել է 1966 թ: ՀՀ-ում «Վիճակագրություն» մասնագիտությունը մի քանի տասնամյակների պատմություն ունի: Որպես ուսումնական առարկա` վիճակագրությունը դասավանդվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի բոլոր մասնագիտությունների ուսանողների համար՝ համալսարանի ստեղծման առաջին օրվանից: 1964թ. Երևանի պետական համալսարանը տվեց իր առաջին շրջանավարտները «Վիճակագրություն» մասնագիտության գծով: Դրանից երկու տարի անց (1966թ.) տնտեսագիտական ֆակուլտետի կազմում ստեղծվեց վիճակագրության ամբիոնը, որի առաջին վարիչ ընտրվեց տ.գ.թ., դոցենտ Շավարշ Միհրանի Մանուկյանը:

1975թ. տնտեսագիտական ֆակուլտետն առանձնացավ ԵՊՀ-ից,  որի բազայի վրա ստեղծվեց Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (այժմ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան):

Ուսուցումը

Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով:

Համալսարանի բոլոր մասնագիտությունների գծով դասավանդվում են 20 անուն վիճակագրական առարկաներ բակալավրիատում և 10-ը` մագիստրատուրայում՝ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակով և ծրագրերին համապատասխան:

Ամբիոնը մեծ աշխատանքներ է կատարում համահամալսարանական առարկաների թեսթային առաջադրանքների բազայի անընդհատ թարմացման ուղղությամբ՝ ամբողջությամբ նորացվել են հեռակա ուսուցման ուսանողների ստուգողական աշխատանքների առաջադրանքները, կազմվել են նոր առարկայական ծրագրեր, գիտամանկավարժական և գիտահետազոտական պրակտիկայի ծրագրեր:

Գիտահետազոտական աշխատանքները՝

Վերջին 5 տարիների ընթացքում ամբիոնի աշխատակիցները հրատարակել են 1 մենագրություն, 6 ուսումնամեթոդական ձեռնարկ, 76 հոդված: Ամբիոնի աշխատակիցները մասնակցել են նաև «Ամբերդ» գիտահետազոտական կենտրոնի ծրագրերին, որոնց շրջանակներում կատարված գիտահետազոտական աշխատանքները ներկայացվել են «Ամբերդ» գիտական 5 մատենաշարում:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնը սերտ կապեր ունի ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հետ, ակտիվորեն մասնակցում է «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» նախագծի ամենամյա քննարկմանը:

Վարիչները

1966- 1972թթ. - Շավարշ Միհրանի Մանուկյան, տ.գ.թ., դոցենտ

1972-1975թթ.  - Արմեն Խաչատուրի Կարապետյան, տ.գ.դ., պրոֆեսոր

1975-1996թթ.  -  Ցոլակ Ծաղոյի Մահտեսյան, տ.գ.դ., պրոֆեսոր

1996-2008թթ.  - Հակոբ Մելքոնի Հակոբյան, տ.գ.թ., դոցենտ

2008-2014թթ. - Արենիկ Առաքելի Կոստանդյան, տ.գ.թ., դոցենտ

2014-2016թթ. – Կարեն Հակոբի Հակոբյան, տ.գ.թ., դոցենտ, ժ/պ

2016-2017թթ. - Մանուկ Էդվարդի Մովսիսյան, տ.գ.թ., դոցենտ, ժ/պ

2017թ.-ից - Արմեն Քթոյան, տ.գ.թ., դոցենտ, ժ/պ 


ՀԱՐՑԱՇԱՐԵՐ


Ամբիոնի կազմը  

 

Ազգանուն, անուն, հայրանուն

Գիտական աստիճան, կոչում, պաշտոն

1.

Քթոյան Արմեն Մամիկոնի

ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ. թ. դոցենտ

2.

Մովսիսյան Մանուկ Էդվարդի

դեկան, տ.գ.թ. դոցենտ

3.

Ֆահրադյան Մարտին Վարդանի

տ.գ.թ., պրոֆեսոր

4.

Կոստանդյան Արենիկ Առաքելի

տ.գ.թ., դոցենտ

5.

Ալեքսանյան Վալերի Ռուբենի

տ.գ.թ., դոցենտ

6.

Հակոբյան Հակոբ Մելքոնի

տ.գ.թ., դոցենտ

7.

Ենգիբարյան Նարինե Հենրիկի

տ.գ.թ., դոցենտ

8.

Գևորգյան Ռուզաննա Վլադիկի

տ.գ.թ., ասիստենտ

9.

Շիրինյան Անուշ Յուրիի 

տ.գ.թ., ասիստենտ

10.

Ֆիդանյան Լիանա Աշոտի

տ.գ.թ., ասիստենտ

11.

Առաքելյան Ռուզաննա Վոլոդյայի

ասիստենտ

12.

Մատինյան Աննա Սանասարի

ասիստենտ

13.

Գալստյան Կիմա Հրանտի

դասախոս

14.

Գրիգորյան Սյուզի Վանուշի

դասախոս

15.

Վարդանյան Մարինե Լևոնի

դասախոս  

16.

Ավանեսովա Մարիա Արթուրի

դասախոս

17.

Խաչատրյան Անի Սամվելի

ասիստենտ

18.

Համբարձումյան Սուսաննա Հայկի

ավագ լաբորանտ


Հասցե`   ՀՀ, ք. Երևան, 0069, Պարույր Սևակի 77, Վիճակագրության ամբիոն

Հեռ.`   (+37410) 24 70 90

 

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք