Կառավարման ֆակուլտետ

Կառավարման ֆակուլտետ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը ձևավորվել է 1979 թվականին` ճյուղային տնտեսագիտության ֆակուլտետի հենքի վրա: Այն սկզբնապես անվանվել է աշխատանքի տնտեսագիտության և կազմակերպման ֆակուլտետ, իսկ Կառավարում անվանումը ստացել է, երբ Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտությունը տեղափոխվել է տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի կազմ: 

Կառավարման ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա ձևերով: Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, առկա մագիստրատուրայում` 2, հեռակա բակալավրիատում` 5, հեռակա մագիստրատուրայում` 2,5 տարի:

Բակալավրիատի ծրագրով մասնագետներ են պատրաստվում առկա ուսուցմամբ՝

1.    Կառավարում

2.    Պետական և մունիցիպալ կառավարում

3.    Հակաճգնաժամային կառավարում

4.    Զբոսաշրջության կառավարում

5.    Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում

6.    Աշխատանքի տնտեսագիտություն

2016/17 ուստարվանից հեռակա ուսուցման գծով ընդունելություն է կազմակերպվել միայն «Կառավարում» մասնագիտությամբ: Սկսած 3-րդ կուրսից՝ ուսանողները մասնագիտանում համապատասխան մասնագիտություններով:

2016/17 ուստարվանից սկսած՝ նշված մասնագիտություններից բացի ֆակուլտետում բակալավրիատի կրթական ծրագրով կպատրաստվեն մասնագետներ՝ «Սերվիս» մասնագիտությամբ:

Մագիստրոսական կրթական ծրագրերով մասնագետներ են պատրաստվում առկա և հեռակա ուսուցման ձևերով:

Առկա ուսուցում՝

1. Գործարար վարչարարություն /կառավարում/,

2. Պետական և մունիցիպալ կառավարում,

3. Հակաճգնաժամային կառավարում,

4. Զբոսաշրջության կառավարում,

5. Կրթության կառավարում,

6. Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում,

7. Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում և կառավարում,

8. Աշխատանքի տնտեսագիտություն,

9. Աշխատանքային իրավունք,

10.Աշխատանքի և աշխատավարձի կազմակերպումը ծառայությունների ոլորտում մասնագիտությունների և մասնագիտացումների գծով:

Հեռակա ուսուցում՝

1. Գործարար վարչարարություն /կառավարում/,

2. Պետական և մունիցիպալ կառավարում,

3. Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում և կառավարում  մասնագիտությունների և մասնագիտացումների գծով:


Ֆակուլտետի դեկան՝ Միխայիլ Թավադյան

Դեկանի տեղակալ՝ Վարդան Վլասյան 


Կառավարման ֆակուլտետի կանոնադրությունը


 Կառավարման ֆակուլտետի կազմում ընդգրկված թողարկող ամբիոնները`


Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Կառավարման ֆակուլտետ

Հեռ.՝ (+37410) 593-458

(+37410) 593-455

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք