Աշխատանքի տնտեսագիտության ամբիոն

Աշխատանքի տնտեսագիտության ամբիոն

Ամբիոնի վարիչ` Պետրոսյան Մարտիրոս Երվանդի, տ.գ.դ., պրոֆեսոր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնը ձևավորվել է 1975թ. Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի կազմում 1973 թվականից գործող «Աշխատանքի էկոնոմիկա և գիտական կազմակերպում» ամբիոնի բազայի վրա:

Վարիչները`

1992 թվականից մինչ օրս` Մարտիրոս Երվանդի Պետրոսյան, տ.գ.դ., պրոֆեսոր

Բորիս Հարությունի Բաբայան, տ.գ.թ.

Հրանտ Ռուբենի Պողոսյան, տ.գ.դ., պրոֆեսոր

Ամբիոնում «Աշխատանքի տնտեսագիտություն» առարկայի ուսուցումն անցկացվում է բոլոր ֆակուլտետների 2-4-րդ կուրսերի ուսանողների համար:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնը 2008 թվականից սերտ կապերի մեջ է Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանի հետ:

Բակալավրական կրթական ծրագրով ամբիոնն ուսուցանում է հետևյալ դասընթացները՝

Աշխատանքի  տնտեսագիտություն, Աշխատանքի նորմավորում, Անձնա­կազմի տնտեսագիտություն, ժողովրդագրություն և աշխատանքային ռեսուրսների տնտեսագիտություն, Խտրականության արդի հիմնահարցերը աշխատանքի շուկա­յում, Աշխատանքի  շուկա, Աշխատանքի կազմակերպման հիմունքներ, Աշխա­տողների անվտանգությունը և աշխատանքի պայմանները, Աշխատանքի ցուցանիշ­ների պլանավորում և վերլուծություն, Սոցիալական քաղաքականություն, Առևտրային կազմակերպությունների աշխատանքի և աշխատավարձի կազմա­կերպման տնտեսաիրավական կարգավորումը, Աշխատանքի և աշխատավարձի կազմակերպումը արտասահմանյան երկրներում, Աշխատանքի և աշխատավարձի կազմակերպումը ծառայությունների ոլորտում, Կառավարչական աշխատանքի կազմակերպումը տնտեսության իրական հատվածի կազմակերպություններում

Մագիստրոսական կրթական ծրագրով ուսուցանվում են հետևյալ դասընթացները՝

Գիտական հետազոտության մեթոդաբանություն, Շուկայական տնտեսության ձևավորման արդի հիմնահարցեր, Բնակչության դրամական եկամուտների կարգավորման հիմնախնդիրները, Աշխատանքի և աշխատավարձի կազմակերպումը հանրային կառավարման համակարգում, Աշխատանքի և աշխատավարձի կազմա­կերպման առանձնահատկությունները կրթության ոլորտում, ՀՀ կենսաթոշակային համակարգի ֆինանսական հիմնախնդիրները, Աշխատանքի և աշխատավարձի կազմակերպման առանձնա­հատկությունները տրանսպորտում, Աշխատանքի և աշխատավարձի կազմակերպման առանձնահատկությունները զբոսա­շրջության ոլորտում և հյուրանոցային բիզնեսում, Աշխատանքի և աշխատավարձի կազմա­կերպման առանձնահատ­կությունները բանկային համակարգում, Աշխատանքի և աշխատավարձի կազմակերպման առանձնահատկությունները առողջապահության ոլորտում, Սոցիալական երաշխիքների համակարգը ՀՀ-ում, Աշխատանքային միգրացիայի հիմնախնդիրները, Աշխատանքի շուկայի ճյուղային առանձնահատ­կությունները, Աշխատանքի հոգեբանություն, Զբաղվածության և գործազրկության պետական կարգավորումը ՀՀ-ում, Աշխատանքի և աշխատավարձի կազմակերպումը հատուկ ծառայություններում, Կենսաթոշակային ապահովման տնտեսաիրավական հիմնահարցեր, Աշխատանքի և աշխատավարձի կազմակերպումը քաղաքացիական և համայնքային ծառայություններում, Աշխատանքի և աշխատավարձի կազմակեր­պումը կապի ոլորտում, Սոցիալական գործընկերության ժամանակակից հիմնա­խնդիրները, Աշխատանքի և աշխատավարձի կազմակերպման առանձնա­հատ­կությունները առևտրում, Աշխատանքի և աշխատավարձի կազմակերպման առանձ­նա­հատկությունները մշակույթի ոլորտում:

Ամբիոնի հրատարակած ձեռնարկները`

Վերջին տարիների ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է հայերեն, ռուսերեն լեզուներով ուսումնամեթոդական ձեռնարկներ, մենագրություններ, դասագիրք:  

Գիտահետազոտական  աշխատանքներ`

Ամբիոնում կատարվել են ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող գիտական պայմանագրային հետևյալ թեմաները.

2008-2010թթ. «Աշխատանքի վարձատրության կազմակերպման բարելավումը ՀՀ բանկային համակարգում»

2005-2007թթ. «Աշխատանքի և աշխատավարձի կազմակերպման բարելավման ուղիները ՀՀ օդային և ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտում»

 2002-2004թթ. «Շուկայական տնտեսության ձևավորման արդի հիմնահարցերը ՀՀ-ում»

Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում են մոտ 25 գիտական աշխատանքներ:


 ՀԱՐՑԱՇԱՐԵՐ


 Ամբիոնի կազմը   

 

Ազգանուն, անուն, հայրանուն

Գիտ. աստիճան

Գիտ. կոչում

1.

Պետրոսյան Մարտիրոս Երվանդի- վարիչ,  պրոֆեսոր 

տ.գ. դ. 

պրոֆեսոր

2.

Մելքումյան Անահիտ Սերգեյի 

տ.գ. դ. 

պրոֆեսոր

3.

Սամվելյան Նազենիկ Արտավազդի

տ.գ.թ.

դոցենտ

4.

Սահակյան Մարիա Արմենակի 

տ.գ.թ.

դոցենտ

5.

Բադալյան Մերի Վազգենի- դեկանի ժամանակավոր պաշտոնակատար 

տ.գ.թ.  

դոցենտ

6.

Կարապետյան Ելենա Յուրայի- ասիստենտ  

 

դոցենտ 

7.

Շահնազարյան Գագիկ Հայկազի- ասիստենտ

 

 

8.

Շահբազյան Անահիտ Վոլոդյայի- ասիստենտ  

 

 

9.

Կարապետյան Լուսինե Վահագնի  

տ.գ.թ.  

դոցենտ

10.

Հովսեփյան Գայանե Յաշայի- դասախոս 

 

 

11.

Մովսիսյան Կարինե Սուրենի- ավագ լաբորանտ

 

 

12.

Բաղդասարյան Աիդա Վռամի-լաբորանտ

 

 

13.

Տերտերյան Գրիգոր Մարգարի

տ.գ.թ.

դոցենտ

14.

Պետրոսյան Լիլիթ Ֆելիքսի- ասիստենտ

տ.գ.թ.

 

 


Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Աշխատանքի տնտեսագիտության ամբիոն

Հեռ.` (+37410) 593-456

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք