Կառավարման ամբիոն

Կառավարման ամբիոն

Ամբիոնի վարիչ`    Սուվարյան Յուրի Միքայելի, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնը հիմնադրվել է 1991 թվականին` անջատվելով բուհի աշխատանքի էկոնոմիկայի ամբիոնից: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր տնտեսության և հանրային կյանքի մյուս բնագավառների կառավարման դերի կարևորության, նորանկախ Հայաստանի համար կառավարման որակյալ կադրերի պատրաստման սուր անհրաժեշտության գիտակցմամբ: Արդեն 1989 թվականին բուհում, փաստորեն առաջինը հանրապետությունում, կատարվեց ընդունելություն տնտեսագետ-մենեջեր մասնագիտությամբ:

Վարիչները`

Ամբիոնի հիմնադիր վարիչն է եղել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Պողոսյանը (1991-1994): 1994թ. մինչ օրս վարիչը ակադեմիկոս Յուրի Սուվարյանն է:

Ամբիոնում դասավանդվող առարկաների ուսուցումն իրականացվում է ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների բակալավրիատի (առկա և հեռակա ուսուցման) առաջինից չորրորդ կուրսերում ներառյալ, ինչպես նաև մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման) ողջ ուսումնառության ընթացքում: Ուսանողները ծանոթանում են ծրագրով նախատեսված տեսական դասընթացների բոլոր թեմաներին, իսկ գործնական աշխատանքների և արտադրական, գիտահետազոտական և գիտամանկավարժական պրակտիկայի (վերջին երկուսը` մագիստրատուրայի) ընթացքում փորձառությամբ ամրապնդում ստացած գիտելիքները:

Մասնագիտություն` Կառավարում

Մասնագիտացումներ`    

Պետական և մունիցիպալ կառավարում

Գործարար կառավարում

Սոցիալական կառավարում

Նախագծերի կառավարում

Գիտահետազոտական աշխատանքները`

Ամբիոնի գիտահետազոտական հիմնական թեման է «Տնտեսության կառավարման համակարգի կատարելագործման ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում»:

Վերջին հինգ տարիներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է գիտական 20 մենագրություն, 3 դասագիրք և ուսումնամեթոդական 8 աշխատություն: Ընդհանուր առմամբ, ամբիոնի աշխատակիցները 2015թ. հրատարակել են թվով`43, իսկ 2016 թվականին` 48 գիտական աշխատանք: 2016թ. ամբիոնի կողմից վերահրատարվել է «Մենեջմենթ» դասագիրքը:

Ամբիոնի աշխատակիցներն ակտիվորեն մասնակցել են ՀՊՏՀ «Բանբեր» գիտական հանդեսի կայացմանը, իսկ ամբիոնի վարիչ, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը 2005-2011թթ. եղել է հանդեսի գլխավոր խմբագիրը:

Ամբիոնի գոյության ընթացքում, 1994 թվականից մինչ օրս, ամբիոնի աշխատակիցների, ասպիրանտների և հայցորդների կողմից պաշտպանվել է 3 դոկտորական և 70 թեկնածուական ատենախոսություն: Ամբիոնի վարիչ Յուրի Սուվարյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ իսկական անդամ: 

Ամբիոնի կազմը   

 

Ազգանուն, անուն, հայրանուն

Գիտական աստիճան, կոչումպաշտոն

 

1.

Սուվարյան Յուրի Միքայելի

ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ պրոֆեսոր

2.

Սուվարյան Արզիկ Միքայելի

 տ.գ.դ., պրոֆեսոր

3.

Միրզոյան Վալերի Արմենակի

փ.գ.դ., պրոֆեսոր

4.

Ավանեսյան Ռոմիկ Սանջանի  

տ.գ.թ., դոցենտ

5.

Ասլանյան  Գագիկ  Սերգեյի 

տ.գ.թ., դոցենտ

6.

Հայրապետյան Ռուբեն Արմենի

տ.գ.դ., դոցենտ

7.

Հովհաննիսյան Արևիկ  Ռազմիկի 

տ.գ.թ., դոցենտ

8.

Խալափյան Բելա Երվանդի

տ.գ.թ., դոցենտ 

9.

Օրդյան Արմենուհի Էդիկի   

տ.գ.թ., դոցենտ

10.

Մկրտչյան Լուսյա Լևոնի   

տ.գ.թ., դոցենտ

11.

Մինասյան Աննա Աշոտի

տ.գ.թ., դոցենտ

12.

Մնացականյան Տիգրան Ստեփանի

տ.գ.թ.,  ասիստենտ

13.

Ասատրյանց Սարգիս Արմենի

տ.գ.թ., դոցենտ

14.

Կարախանյան Արմեն Ռաֆայելի

տ.գ.թ., ասիստենտ

15.

Մելքոնյան Նարեկ Հակոբի

տ.գ.թ., ասիստենտ

16.

Կարապետյան Սուսաննա Սամվելի

տ.գ.թ., ասիստենտ

17.

Հարությունյան Հասմիկ Միհրդատի

տ.գ.թ., ասիստենտ

18.

Սանամյան Աննա Հակոբի

ասիստենտ

19.

Գևորգյան Գառնիկ Աշոտի

ասիստենտ

20.

Քոչարյան Մարիանա Ռաֆիկի

ասիստենտ

21.

Օհանյան Թագուհի Հովիկի

տ.գ.թ., ասիստենտ

22.

Բախչագուլյան Աբրամ Արամի

տ.գ.թ., ասիստենտ

23.

Մկրտչյան Տաթևիկ Նիկոլայի

ասիստենտ

24.

Սողոմոնյան Անի Մխիթարի

ասիստենտ

25.

Գյուլգյուլյան Լիլիթ Արմենի

ասիստենտ

26.

Մխիթարյան Խորեն Ալբերտի 

տ.գ.թ., դոցենտ

27.

Մերդինյան Գայանե Միհրանի

ասիստենտ

28.

Մնացականյան  Ստեփան  Լևոնի

տ.գ.թ., դոցենտ

29.

Անանյան  Գագիկ  Հրանտի

տ.գ.թ., դոցենտ

30.

Տերտերյան  Վաչե  Բագրատի

տ.գ.թ., դոցենտ

31.

Ճշմարիտյան Կարեն Յուրիի

դոցենտի պաշտոնակատար

32.

Սաֆարյան Պավել Դանտոնի

տ.գ.թ., դոցենտի պաշտոնակատար

33.

Դավթյան  Արտակ  Լյուդվիգի

ասիստենտ

34.

Մկրտչյան Շուշանիկ Յուրայի

տ.գ.թ., ասիստենտ

35.

Հովհաննիսյան Կամո Աղավարդի  

տ.գ.թ., դոցենտ

36.

Հարությունյան Աննա

տ.գ.թ., ասիստենտ

37.

Կարախանյան Սեդա Ալեքսանդրի

ավագ լաբորանտ

38.

Սարոյան Լուսինե Սարիբեկի

լաբորանտ 

 


Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Կառավարման ամբիոն

Հեռ.` (+37410) 593-433

էլ. փոստ` hpthkaravarum@mail.ru 

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք