Հաշվապահական հաշվառման եվ աուդիտի ֆակուլտետ

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը ձևավորվել է 2011 թվականին` ֆինանսական ֆակուլտետի վերակազմավորման արդյունքում: Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա կրթաձևերով: Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, առկա մագիստրատուրայում` 2, հեռակա բակալավրիատում` 5, հեռակա մագիստրատուրայում` 2,5 տարի:

 

Բակալավրիատի ծրագրով մասնագետներ են պատրաստվում առկա ուսուցմամբ՝

  • Հաշվապահական հաշվառում և հարկում
  • Տնտեսագիտական վերլուծություն
  • Աուդիտ

Մագիստրոսական կրթական ծրագրերով մասնագետներ են պատրաստվում առկա և հեռակա ուսուցման ձևերով՝

  • Հաշվապահական հաշվառում ըստ ճյուղերի
  • Աուդիտ

Ուսումնական աշխատանքներին զուգընթաց` ֆակուլտետի դասախոսները կատարում են գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքներ։ Նրանց ուժերով հրատարակվել են տասնյակ մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, խնդրագրքեր, դասախոսությունների տեքստեր, մեթոդական նյութեր և բազմաթիվ հոդվածներ։

Ֆակուլտետը սերտ կապերի մեջ է ՀՀ հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի, «Հայկական ծրագրեր» ընկերության և մի շարք աուդիտորական կազմակերպությունների հետ:


Ֆակուլտետի դեկան՝  Աշոտ Մաթևոսյան

Դեկանի տեղակալ՝    Սոնա   Ղազարյան


Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի կանոնադրությունը


Հաշվապահական հաշվառման և աուդիտի  ֆակուլտետում ընդգրկված ամբիոնները`

Ֆինանսական հաշվառման  ամբիոն

Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոն


Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ

Հեռ.` (+37410) 593-457

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք