Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ‎‎ֆակուլտետ

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ‎‎ֆակուլտետ

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը ՀՊՏՀ ամենահին կառուցվածքային ստորաբաժանումներից է, որը ձևավորվել է 1975 թվականին; Ֆակուլտետում պատրաստվում են կադրեր մարքեթինգի, կոմերցիայի, բիզնեսի կազմակերպման և ապրանքագիտություն մասնագիտություններով, որոնք ունեն նաև առանձին նեղ մասնագիտացումներ: Ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա ուսուցման համակարգերում՝ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան: Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, առկա մագիստրատուրայում` 2, հեռակա բակալավրիատում` 5, հեռակա մագիստրատուրայում` 2,5 տարի:

Բակալավրիատի ծրագրով մասնագետներ են պատրաստվում առկա ուսուցմամբ՝

1.Մարքեթինգ

2.Կոմերցիա

3.Բիզնեսի կազմակերպում

4.Պարենային ապրանքների ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն

5.Ոչ պարենային ապրանքների ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն մասնագիտությունների գծով:

Հեռակա ուսուցում՝ 

1.Մարքեթինգ

2.Կոմերցիա

3.Բիզնեսի կազմակերպում

2016/17 ուստարվանից հեռակա ուսուցման գծով ընդունելություն է կազմակերպվել միայն «Մարքեթինգ» մասնագիտությամբ: Մագիստրոսական կրթական ծրագրերով մասնագետներ են պատրաստվում առկա և հեռակա ուսուցման ձևերով:

Առկա ուսուցում՝

1.Մարքեթինգային հաղորդակցություններ,

2.Մարքեթինգային հետազոտություններ,

3.Բիզնեսի կազմակերպում,

4Կոմերցիա,

5.Ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն մասնագիտությունների և մասնագիտացումների գծով:

Հեռակա ուսուցում՝

1.Մարքեթինգային հաղորդակցություններ,

2.Մարքեթինգային հետազոտություններ,

3.Բիզնեսի կազմակերպում մասնագիտությունների և մասնագիտացումների գծով:

Ֆակուլտետի դեկան՝    Թաթուլ Մկրտչյան

Դեկանի տեղակալներ՝ Կարմեն Գրիգորյան

                                                    Վադիմ Գրիգորյան


Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ‎‎ֆակուլտետի կանոնադրությունը


Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ‎‎‎‎‎‎‎‎‎ֆակուլտետի կազմում ընդգրկված թողարկող ամբիոնները`

Մարքեթինգի ամբիոն

Կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոն


Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ‎ֆակուլտետ

Հեռ.՝  (+37410)  593-405, (+37410)  593-401

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք