Մարքեթինգի ամբիոն

Այլ Էջեր

Մարքեթինգի ամբիոն

Ամբիոնի վարիչԶաքարյան Արարատ Եղիշեի, տ.գ.դ., պրոֆեսոր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնը հիմնադրվել է 1975 թվականին: Սկզբում այն անվանվել է նյութատեխնիկական մատակարարման էկոնոմիկայի և պլանավորման, այնուհետև` նյութական ռեսուրսների կառավարման, իսկ հետագայում վերանվանվել է մարքեթինգի  ամբիոն:

Վարիչները`

Զաքարյան Ա.Ե.` 2011 թվականից մինչև այժմ,

Վարդանյան Գ.Ի.`  2010-2011թթ.,

Սահակյան Շ.Ս.` 2008-2010թթ.,

Սելվինազյան Բ.Ս.` 1991-2008թթ.,

Հովսեփյան Ռ.Հ.` 1987-1991թթ.,

Կարապետյան Ս.Ս.` 1982-1987թթ.,

Սահակյան Շ.Ս.` 1975-1982թթ.:

Բակալավրիատի ծրագրով մարքեթինգի մասնագետներ են պատրաստվում առկա (4 տարի) և հեռակա (5 տարի) ուսուցմամբ:

Մագիստրոսական ծրագրով մասնագետներ են պատրաստվում առկա (2 տարի) և հեռակա (2.5 տարի) ուսուցմամբ հետևյալ մասնագիտացումներով.

  1. Մարքեթինգային հաղորդակցություններ
  2. Մարքեթինգային հետազոտություններ

Միաժամանակ «Մարքեթինգի հիմունքներ» դասընթացն ուսումնասիրում են ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների բակալավրիատի առկա և հեռակա ուսուցմամբ 2-5-րդ կուրսերի ուսանողները: Ամբիոնի հեղինակային  խմբի  կողմից 2013թ.  հրատարակվել է «Մարքեթինգի հիմունքներ» ուսումնական ձեռնարկը՝ 705 էջ  ծավալով: Քննությունները կազմակերպվում են թեստերով՝ համակարգչային եղանակով: Ուսումնական գործընթացները բակալավրիատում բարելավելու նպատակով ամբիոնի կողմից 2016թ. հրատարակվել է «Փոխհարաբերությունների մարքեթինգը սպառողական շուկաներում» ուսումնական ձեռնարկը (հեղինակներ՝ տ.գ.դ.,պրոֆեսոր Ա.Ե.Զաքարյան և տ.գ.թ., ասիստենտ Գ.Հ.Պապոյան) 236 էջ ծավալով և «Փոխհարաբերությունների մարքեթինգը գործարար շուկաներում» դասախոսությունների նյութերը (հեղինակ՝ տ.գ.թ., ասիստենտ Վ.Հ.Գրիգորյան) 151 էջ ծավալով:

Մագիստրատուրայում ուսումնական գործընթացները ժամանակակից  մոտեցումներով ու մեթոդներով կազմակերպելու նպատակով ամբիոնի դասախոսների կողմից 2012թ. հրատարակվել են մագիստրոսական կրթության «Շուկայաբանություն» մասնագիտության  «Մարքեթինգ», «Մարքեթինգային հաղորդակցություններ», «Մարքեթինգային հետազոտություններ» մասնագիտացումների կրթական ծրագրերի հայեցակարգերը և մասնագիտացման մոդուլների առարկայական ծրագրերը՝ 396 էջ ծավալով: Պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ասպիրանտները, ուսանողները ակտիվորեն մասնակցում են ոչ միայն ՀՊՏՀ, այլև տարբեր գիտաժողովների և արդյունքները տպագրում հոդվածների տեսքով (տարեկան 30-40), մասնակցում դրամաշնորհային թեմաների կատարմանը:

Ամբիոնում վերջին տարիներին թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել թվով 8 ասպիրանտներ ու հայցորդներ, իսկ այժմ իրենց հետազոտական աշխատանքներն են կատարում 17 ասպիրանտ և հայցորդ:

Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում են մոտ 30 գիտական աշխատանքներ:


ՀԱՐՑԱՇԱՐԵՐ


 Ամբիոնի կազմը`   

 

Ազգանուն, անուն, հայրանուն

Գիտ. աստիճան

Գիտ. կոչում

1.

Զաքարյան Արարատ Եղիշեի- ամբիոնի  վարիչ 

տ.գ.դ. 

պրոֆեսոր

2.

Գագիկ Վարդանյան  Իշխանի- պրոռեկտոր      

տ.գ.թ.    

պրոֆեսոր 

3.

Սահակյան Շիրակ Սահակի    

տ.գ.թ. 

դոցենտ

4.

Հաջոյան Ռուզաննա Մնացականի 

տ.գ.թ. 

դոցենտ

5.

Պետրոսյան Կարինե Աղալարի 

տ.գ.թ. 

դոցենտ

6.

Հայրապետյան Նունե Շմավոնի 

տ.գ.թ. 

դոցենտ

7.

Նիկողոսյան Մարինե Հրանդիկի 

տ.գ.թ. 

դոցենտ

8.

Դադայան Լիլիթ Յուրիի

տ.գ.թ. 

դոցենտ

9.

Գրիգորյան Արմեն Վարդանի 

տ.գ.թ. 

դոցենտ

10.

Թավադյան Դավիթ Միքայելի- ասիստենտ      

 տ.գ.թ.

 

11.

Քոլյան Լիլիթ Ստեփանի

տ.գ.թ. 

դոցենտ

12.

Բաբաջանյան Կարեն Սեյրանի- ասիստենտ

 տ.գ.թ.

 

13.

Գրիգորյան Աշխեն Հարությունի- ասիստենտ

 տ.գ.թ.

 

14.

Գալստյան Լիլիթ Յուրիի- ասիստենտ 

 տ.գ.թ.

 

15.

Բադալյան Ռուզաննա Հենրիկի- ասիստենտ 

 տ.գ.թ.

 

16.

Գրիգորյան Վադիմ Հենրիկի- դեկանի տեղակալ,  ասիստենտ 

 

 

17.

Պապոյան Գևորգ Հարությունի- ասիստենտ 

 տ.գ.թ.

 

18.

Առաքելյան Կարապետ Հովհաննեսի- ասիստենտ

 տ.գ.թ.

 

19.

Հայրապետյան Նաիրա Շմավոնի- ասիստենտ  

 

 

20.

Սահակյան Լիլիթ Շիրակի- ասիստենտ   

 

 

21.

Աբրահամյան Մարիանա Հրաչի- դասախոս  

 

 

22.

Գալստյան Քրիստինե Էդիկի- ասիստենտ   

 տ.գ.թ.

 

23.

Փափազյան Հարություն Հովհաննեսի- ասիստենտ

 տ.գ.թ.

 

24.

Պետրոսյան Մերի Հայկի- ավագ լաբորանտ

 

 

25.

Քալանթարյան Մանուշ Լևոնի- լաբորանտ

 

 

26.

Թադևոսյան Ռուզաննա Բարիջանի-լաբորանտ (փոխարինող)

 

 

27.

Ֆլջյան Արմեն Գրիգորի

տ.գ.թ.

դոցենտ

28.

Խաչատրյան Գոհարիկ Սերյոժայի

տ.գ.թ.

դոցենտ


Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Մարքեթինգի ամբիոն  

Հեռ.` (+37410) 593-402

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք