Մակրոէկոնոմիկայի ամբիոն

Մակրոէկոնոմիկայի ամբիոն

Ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյան:

Մակրոէկոնոմիկայի ամբիոնը համալսարանի առաջնային ամբիոններից մեկն է, հիմնադրվել է 1932թ. Երևանի  կոոպերատիվ տնտեսագիտական ինստիտուտում ստեղծված պլանավորման ամբիոնի, այնուհետև ԵՊՀ-ում և Երժտի-ում վերափոխված ժողտնտպլանավորման ամբիոնի բազայի հիման վրա: 1994թ. Երժտի-ի ժողտնտպլանավորման ամբիոնը վերանվանվել է Մակրոէկոնոմիկայի ամբիոն:

Վարիչները`

տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյան /2017թ.-ից ժ/պ/

տ.գ.դ., դոցենտ Թաթուլ Մելսիկի Մկրտչյան /2016-2017թթ./ 

տ.գ.թ., պրոֆեսոր Իշխան Տաճատի Տիգրանյան /2008-2016թթ./

տ.գ.դ., պրոֆեսոր Համազ Բուղդանի Ղուշչյան /1991-2008թթ./

տ.գ.դ., պրոֆեսոր Անուշավան Սարիբեկի Կիրակոսյան /1968-1991թթ./

պրոֆեսոր Հովհաննես Երանոսի Թումանյան /1938-1968թթ./

պրոֆեսոր Վռամ Քրիստափորի Կոստանյան /1932-1937թթ./

ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնը համագործակցում է ՀՀ բազմաթիվ բուհերի տնտեսագիտական ամբիոնների հետ, ինչպես նաև այլ երկրների գործընկեր համալսարանների, մասնավորապես` Ռոստովի պետական տնտեսագիտական, Ռուսաստանի հարավային դաշնային,  Ուրալի պետական տնտեսագիտական  և  Գերմանիայի  Տրիրի  համալսարանների  հետ:  Ասպիրանտուրայի  և հայցորդների  ինստիտուտի  միջոցով  ամբիոնը  պատրաստել է մի  քանի  տասնյակ  գիտության  թեկնածուներ և բազմաթիվ տնտեսագիտության դոկտորներ: Ամբիոնի հիմնական համահամալսարանական՝ Մակրոտնտեսական կարգավորում առարկայի ուսուցումն իրականացվում է ՀՊՏՀ բոլոր մասնագիտությունների բակալավրական (առկա և հեռակա ուսուցման) խմբերում,  իսկ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման) մասնագիտական և մասնագիտացման խմբերում՝ Մակրոէկոնոմիկա - 3 առարկայի գծով:

  • Մասնագիտություն՝   Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում (բակալավրական ուսուցման)
  • Մասնագիտացումներ՝     Մակրոտնտեսական վերլուծություն (մագիստրոսական ուսուցման)

Տնտեսության պետական կարգավորում (մագիստրոսական ուսուցում՝ առկա և հեռակա կրթաձևերում)

Գիտահետազոտական աշխատանքները`

Ամբիոնի ընդհանուր գիտահետազոտական թեման է.  «ՀՀ մակրոտնտեսական վիճակի վերլուծությունը և տնտեսության պետական կարգավորման հիմնախնդիրները»:

Վերջին 5 տարիների ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է 10 մենագրություն, 2 ուսումնական ձեռնարկ, 12 ուսումնամեթոդական աշխատանք: 2016թ. ամբիոնի աշխատակիցները հրատարակել են 177 գիտական աշխատանք, որից 15-ը միջազգային ամսագրերում և ժողովածուներում տպագրված գիտական հոդվածներ են:

2016թ. ամբիոնի դասախոսների կողմից կազմվել է և ՏԿ ևՄՏՀ ֆակուլտետի գիտական խորհրդում հաստատվել են բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգում դասավանդվող առարկաների ստուգողական աշխատանքների թեմաները և դրանց կատարման մեթոդական ցուցումները:

2012թ.  ամբիոնի դասախոսները գիտահետազոտական աշխատանք են իրականացնում ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ «Ամբողջական պահանջարկի կառուցվածքային տեղաշարժերի վերլուծությունն ու կանխատեսումը ՀՀ-ում» թեմայով:

Ամբիոնը կատարում է գիտահետազոտական աշխատանքներ ՀՊՏՀ ներքին դրամաշնորհային ծրագրերի, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական ուղղությունների շրջանակներում:

Ամբիոնի դասախոսները գերմանական DAAD կազմակերպության ծրագրով գիտահետազոտական աշխատանքներ են իրականացրել Գերմանիայի առաջատար համալսարաններում, ԱՄՆ պետդեպարտամենտի «Ֆուլբրայթ» ծրագրով ԱՄՆ առաջատար համալսարաններում և «Էրասմուս Մունդուս» ծրագրով Բուլղարիայի համալսարաններում:

Ամբիոնի դասախոսները 2006-2009թթ. ՀՀ Կենտրոնական բանկի պատվերով կատարել են մեծածավալ հետազոտություն «ՀՀ-ում գործող բանկերի կողմից մատուցվող ծառայությունների պահանջարկի ուսումնասիրություն» թեմայով:


ՀԱՐՑԱՇԱՐԵՐ


 Ամբիոնի   կազմը   

 

Ազգանուն, անուն, հայրանուն

Գիտ. աստիճան

Գիտ. կոչում

1.

Գրիգորյան Կարեն Համլետի-վարիչի ժ/պ

 տ.գ.թ. 

դոցենտ

2.

Մկրտչյան Թաթուլ Մելսիկի- դեկան      

տ.գ.դ.

դոցենտ

3.

Տիգրանյան Իշխան Տաճատի

տ.գ.թ.

պրոֆեսոր  

4.

Մելքումյան Սերգեյ Ավանեսի

աշխ.գ.դ. 

պրոֆեսոր 

5.

Կիրակոսյան Լիլիա Անուշավանի

տ.գ.թ. 

դոցենտ

6.

Հովհաննիսյան Հայկազ Սուրենի  

տ.գ.թ.

դոցենտ

7.

Կարապետյան Ծովինար Ջիվանի

տ.գ.թ.

դոցենտ

8.

Վարդանյան Քնարիկ Ջանիկի 

 տ.գ.թ. 

դոցենտ

9.

Ղանթարչյան Ռուբեն Սուրենի  

տ.գ.թ. 

դոցենտ

10.

Մուրադյան Արփենիկ Հայկի 

տ.գ.թ. 

դոցենտ

11.

Բաղդասարյան Անահիտ Գևուշի

տ.գ.թ. 

դոցենտ

12.

Ավագյան Գայանե Արամի 

տ.գ.թ. 

դոցենտ

13.

Ջանջոյան Արմենուհի Սերյոժայի- ասիստենտ 

տ.գ.թ. 

դոցենտ

14.

Գյուլումյան Ալեքսանդր Միքայելի- ասիստենտ

տ.գ.թ. 

 

15.

Ղարագյոզյան Մելանյա Արայիկի- ասիստենտ   

 

 

16.

Տիգրանյան Վարսիկ Իշխանի- ասիստենտ

տ.գ.թ. 

 

17.

Արշակյան Հակոբ Արթուրի- ասիստենտ

տ.գ.թ. 

 

18.

Դիլբարյան Լիդա Ռոբերտի- ավագ լաբորանտ 

 

 

19.

Մարգարյան  Արշալույս  Սեմիկի

տ.գ.թ.

դոցենտ

 


Հասցե` ՀՀ,  ք. Երևան, 0025,  Նալբանդյան  128, Մակրոէկոնոմիկայի ամբիոն

Հեռ.` (+ 374 10)  593-446

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք