Ֆինանսական ֆակուլտետ

Ֆինանսական ֆակուլտետ

Ֆինանսական ֆակուլտետը ՀՊՏՀ   կառուցվածքային   ստորաբաժանում է,  որն իրականացնում է  բարձրագույն մասնագիտական  կրթություն՝ ֆինանսներ, այդ  թվում բակալավրիատում  ըստ  մասնագիտացումների՝ 

1.Մաքսային գործ, 

2.Արժեթղթերի  շուկայի վերլուծություն և կառավարում:

Մագիստրատուրայում՝

1.Հանրային ֆինանսներ,

2.Կորպորատիվ  ֆինանսներ, 

3.Մաքսային վարչարարություն:

Ապահովագրական գործ, այդ թվում բակալավրիատում  ըստ  մասնագիտացումների՝

Բանկային  գործ

Մագիստրատուրայում՝

1.Ապահովագրական գործ

2.Բանկային գործունեության կազմակերպում

Ֆակուլտետում պատրաստվում են ֆինանսիստներ, ապահովագրական , մաքսային գործի, արժեթղթերի շուկայի, բանկային գործի  որակյալ մասնագետներ: Ուսուցումը կազմակերպվում է միջազգային չափանիշներին համապատասխան:

2016-2017 ուստարվանից ֆինանսական ֆակուլտետում ընդունելությունը կազմակերպվել է միայն Ֆինանսներ մասնագիտությամբ:

Ֆինանսական ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա ձևերով: Ուսման տևողությունը առկա բակալավրիատում 4 տարի է, իսկ առկա մագիստրատուրայում` 2 տարի, հեռակա բակալավրիատում` 5, հեռակա մագիստրատուրայում` 2,5 տարի: Այստեղ ուսումնասիրում են ինչպես հիմնարար, այնպես էլ մասնագիտական առարկաներ:

Ուսումնական աշխատանքներին զուգընթաց` ֆակուլտետի դասախոսները կատարում են գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքներ։ Նրանց ուժերով հրատարակվել են տասնյակ մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, խնդրագրքեր, դասախոսությունների տեքստեր, մեթոդական նյութեր և բազմաթիվ հոդվածներ։

Ֆակուլտետը գիտաուսումնական սերտ կապերի մեջ է Ֆրանսիայի Լիոն քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի, Փարիզ-12 և Իսպանիայի Սարագոսայի համալսարանների հետ։


Ֆակուլտետի դեկան՝ Վահե Միքայելյան

Դեկանի տեղակալ՝ Արևիկ Հարությունյան


Ֆինանսական ֆակուլտետի կանոնադրությունը


Ֆինանսական ֆակուլտետի կազմում ընդգրկված   ամբիոններն են՝

ֆինանսների ամբիոն

Բանկային գործի և ապահովագրության ամբիոն


Հասցե` ՀՀ, Երևան, 0025, Նալբանդյան 128, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ֆինանսական ֆակուլտետ

Հեռ.` (+37410) 593-466

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք