Նորություններ

Բաժիններ

 

Lydian Armenia ընկերության ներկայացուցիչները հյուրընկալվել են ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում

13 Սեպտեմբեր 2017

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հյուրընկալվել էին Lydian Armenia ընկերության ներկայացուցիչները, որոնք ներկայացրել են ընկերության ներդրումների, զբաղվածության խթանման, բնապահպանական, զբոսաշրջության և այլ ոլորտների վերաբերյալ բավականին մանրամասն տեղեկատվություն, անդրադարձել Lydian Armenia-ի տարածքային և համայնքային զարգացման քաղաքականությանը, պատասխանել ուսանողների ու դասախոսական անձնակազմի հարցերին:

Այս մասին հայտնում է մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը՝ նշելով, որ  քննարկումները ցույց տվեցին, որ Lydian Armenia ընկերությունը հանդիսանում է ոչ միայն գործարար հատվածի կազմակերպություն, այլև գիտական ու հետազոտական, ինչպես նաև համայնքային զարգացման ծրագրերում ներդրումներ իրականացնող կառույց: Ուրախությամբ պետք է նշել, որ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողներն ու շրջանավարտները նույնպես ներգրավված են այդ կազմակերպության աշխատանքներում:

Ընկերության ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա համագործակցությունը բնապահպանության, հանքարդյունաբերության, համայնքային զարգացման ու զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի մշակման, քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման ու հասարակության իրազեկման աշխատանքներում:    

  

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


Նախորդ  նորություններն`    այստեղ 

Նորությունը դիտվել է 504 անգամ

Նորություններ

Հայտարարություններ

Արխիվ

Հեռախոսագիրք