Սամվել Ավետիսյան

Կրթություն: 1978 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի (ՀԳԻ) տնտեսագիտական ֆակուլտետը, Առանց արտադրությունից կտրվելու 1983թ. ավարտել է Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:

Աշխատանքային փորձ: 1978թ. Ախուրյանի շրջանի Կամո գյուղի կոլտնտեսությունում տնտեսագետ, 1978թ. հոկտեմբերից դասախոսական աշխատանք ներկայիս Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, 1986-1994թ. միացյալ արհմիութենական կոմիտեի նախագահ, 1994-1998 թթ. ամբիոնի վարիչ, 1995-1999թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության գիտության, կրթության և նոր տեխնոլոգիաների գլխավոր վարչության պետ, 1999-2002թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր, 2002-2011թթ. ՀՀ գյուղատնտեսությւան նախարարության առաջին փոխնախարար, 2003-2011թթ. համատեղության կարգով աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում որպես թեմայի ղեկավար (2005-2008թթ.) և գլխավոր մասնագետ: 2011թ-ից աշխատել է ՀԱԱՀ-ի «Ագրոբիզնեսի կազմակերպման» և «Ագրարային քաղաքականության և խորհրդատվության» ամբիոնների պրոֆեսոր, 2013թ. հունվարի 18-ից մինչև հունիսի 1-ը համատեղության կարգով աշխատել է է որպես ՀԱԱՀ-ի «Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության» հետազոտական կենտրոնի տնօրեն: Կարճաժամկետ ծրագրերով ընտրվել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) և Համաշխարհային բանկի (WD), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (WB), ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրերի (UNDP) փորձագետ, 2013թ. հունիսի 1-ից եղել է ՀՊՏՀ  «ԱՄԲԵՐԴ» հետազոտական կենտրոնի ազգային անվտանգության հետազոտությունների ծրագրի ավագ գիտաշխատող, 2013թ. սեպտեմբերի 3-ից մինչև 2016թ. սեպտեմբերի 1-ը՝ եղել է նույն կենտրոնի տնօրենը, իսկ 2016թ. սեպտեմբերին նշանակվել է «ԱՄԲԵՐԴ» հետազոտական կենտրոնի «Ազգային մրցունակության և միջազգայնացման հետազոտություններ» ծրագրի ավագ հետազոտող, ծրագրի համակարգող, 2018թ. ապրիլից նույն կենտրոնի ավագ փորձագետ:

Պարգևներ: պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, Ֆրիտյոֆ Նանսենի միջազգային հիմնադրամի ոսկե հուշամեդալով, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) արծաթե մեդալով և «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով:

Հետազոտական հետաքրություններ: Ագրարային ոլորտի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ, պարենային անվտանգություն, ագրարային շուկա, տարածքային զարգացում, ագրարային քաղաքականություն:

Կոնտակտային տվյալներ, Tel.: +37410 593-479.
E-mail: samvelser@gmail.com