Հայտարարություններ ԿԳՆ-ից

08.05.2018
Դիտումների քանակ՝ 2594

Ուսման հրավեր /Իրանի Իսլամական Հանրապետություն/
Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարությունը պատրաստակամություն է հայտնել ուսումը շարունակել ցանկացող ՀՀ քաղաքացիներին պետպատվերի շրջանակում բակալավրի, մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրով սովորելու համար հատկացնել տասը կրթաթոշակային տեղ, որից հինգը նախատեսված է պարսկերեն լեզու և գրականություն մասնագիտության համար:
Թեկնածուները, կրթաթոշակային տեղերին դիմելու պարագայում, պետք է պահանջվող փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հեռ.՝+37410562364)՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն փոխանցելու նպատակով:
Մանրամասները՝ այստեղ:

ՈՒսման հրավեր /Չինաստան/
ՉԺՀ միջուկային էներգիայի վարչակազմի և ՉԺՀ կրթության նախարարության կողմից համատեղ տրամադրվում են կրթաթոշակներ, որոնց կարող են դիմել ՀՀ քաղաքացիները՝ մագիստրատուրայի 25-30 տեղ /3 տարի/ և դոկտորանտուրայի /PhD/ 10-15 տեղ /հայկական չափանիշներով գիտությունների թեկնածու, 4 տարի/։ Կրթաթոշակը չի ներառում միջազգային ճանապարհածախսը, սակայն ներառում է մասնակի ապահովագրական գումար, ամսական կրթաթոշակ /մագիստրատուրա 3000 յուան, մոտ 500 ԱՄՆ դոլար, դոկտորանտուրա 3500 յուան, մոտ 580 ԱՄՆ դոլար/, անվճար սենյակ համալսարանական հանրակացարանում։ Ծրագիրն իրականացվում է Հարբինի ինժեներական համալսարանում /Harbin Engineering University/: Ամեն երկիր կարող է ներկայացնել մի քանի թեկնածություններ։ Ծրագրին կարելի է դիմել նշված համալսարանի պաշտոնական կայքէջի միջոցով։ Պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն, հեռախոս՝ +37410562364, մինչև ս.թ. ապրիլի 25-ը է:
Մանրամասները՝ այստեղ:

Ուսման հրավեր /ՌԴ/
ՌԴ ժողովուրդների բարեկամության համալսարանը կատարում է ընդունելություն 2018-2019 ուսումնական տարվա համար:
Մանրամասները՝ այստեղ:

«2018թ. նորարարական լուծումների մրցույթ»
Աստանայի հանգույցի կողմից անց է կացվելու «2018թ. նորարարական լուծումների մրցույթ»:
Մանրամասները՝ այստեղ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ` աղջիկների և կանանց կրթության 2018թ. շրջափուլի համար
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են հայտեր ներկայացնել Աղջիկների և կանանց կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի 2018թ. շրջափուլի համար:
Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը երեք հայտ. հայտերը պետք է ներկայացվեն միայն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից: Մրցանակի կանոնադրության պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։
Ցանկացողները մինչև ս.թ. ապրիլի 26-ը հայտաձևերի լրացված տարբերակները, յուրաքանչյուրին կից անգլերենով շարադրված աջակցման նամակի ուղեկցությամբ պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):
Մանրամասները՝ այստեղ:

Մագիստրոսական ծրագիր /Չինաստան/
«Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում ժողովուրդների միջև կապերի ամրապնդման նպատակով Չինաստանի Րընմին համալսարանի Ֆինանսական ուսումնասիրությունների Չոնգյանգ ինստիտուտում այս աշնանը մեկնարկելու է Մետաքսի ճանապարհի մագիստրոսական ծրագիր, որն ավարտողները կստանան մագիստրոսի աստիճան ժամանակակից չինագիտության ոլորտում /Չինաստանի քաղաքականություն, Չինաստանի տնտեսություն, Չինական մշակույթ, Չինական իրավունք, ինչպես նաև կամընտրական դասընթացներ/։ Կրթաթոշակն ընդգրկում է ուսման, բնակության, առողջական ապահովագրության ծախսերը և ամսական կրթաթոշակ։
Հայկական կողմից կարող են ներկայացվել 1-3 թեկնածուներ, որոնց մասնակցությունը կքննարկվի ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև՝ հունիսին անցկացվելիք առցանց հարցազրույցի արդյունքում։ Փաստաթղթերը պետք է ներկայացվեն առցանց՝ մայիսի 2-ից հունիսի 10-ը ընկած ժամանակահատվածում։
Ցանկացողները, առցանց գրանցվելուց հետո, լրացված փաստաթղթերը հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է ներկայացնեն նաև ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):
Մանրամասները՝ այստեղ:

Թեկնածուների առաջադրում` գրագիտության միջազգային մրցանակների համար
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են թեկնածություններ ներկայացնել 2018 թվականի գրագիտության միջազգային մրցանակների համար, որոնք այս տարի շնորհվելու են «Գրագիտություն և հմտությունների զարգացում» թեմայի ներքո:
Առաջադրված հայտերը պետք է համապատասխանեն տարվա համար ընտրված թեմային և յուրաքանչյուր մրցանակի համար սահմանված թեմատիկ ուղղվածությանը:
Հայաստանը «King Sejong Literacy Prize» մրցանակի համար կարող է ներկայացնել երկու, իսկ «UNESCO-Confucius Prize for Literacy» մրցանակի համար` 3 հայտ: Մրցանակի չափորոշիչների համաձայն, նշված հայտերում ներկայացված ծրագրերը պետք է ունենան առնվազն երեք տարվա տևողություն կամ գործունեության/կիրառման փորձ, իսկ վերջին հինգ տարվա ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրագիտության միջազգային մրցանակների արժանացած ծրագրերը չեն կարող ներկայացվել:
Մրցանակների վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:
Թեկնածուների կողմից հայտերի առցանց ներկայացման վերջնաժամկետը ս.թ. հունիսի 5-ն է:
Հնարավոր թեկնածությունների փաստաթղթերի ամբողջական փաթեթները պետք է ներկայացնել նաև ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):
Մանրամասները՝ այստեղ:

Ուսման հրավեր /Լիտվա/
Լիտվայի կրթական ոլորտի փոխանակումների աջակցության հիմնադրամը հայտարարել է Լիտվայի կրթության և գիտության նախարարության կողմից աջակցվող ծրագրի դիմում-հարցաթերթիկների ընդունելություն՝ 2018-2019 ուսումնական տարվա համար /Մագիստրատուրայի ուսուցման ծրագրով Լիտվայի կողմից հատկացվող պետական կրթաթոշակներ/:
Մանրամասները՝ այստեղ:

Ուսման հրավեր /Բելառուս/
Բելառուսական պետական տեխնոլոգիական համալսարանը կազմակերպում է ընդունելություն օտարերկրյա քաղաքացիների համար:
Մանրամասները՝ այստեղ: