Անվճար դասընթացի հրավեր՝ ՀՊՏՀ ուսանողներին

09.09.2019
Դիտումների քանակ՝ 4197

Ս.թ. հոկտեմբերի 1-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առկա ուսուցման 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների համար մեկնարկում են MS Office-ի անվճար լրացուցիչ դասընթացներ (15 հանդիպում, 1 հանդիպումը՝ 1,5 ժամ տևողությամբ):

Դասընթացները կկազմակերպվեն ժամը 14:30 ՀՊՏՀ գրադարանի շենքի 3-րդ հարկի համակարգչային լսարաններում:

Դասընթացներին մասնակցելու ցանկության դեպքում խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը ուղարկել aghavni.hakobyan@asue.am կամ lida.dilbaryan@asue.am էլ.փոստի հասցեներով՝ նամակի թեմա (Subject) բաժնում նշելով՝ MS Office: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժին հետևյալ հեռախոսահամարով (010) 593-477: