Տեղեկատվություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած հավակնորդների մասին

10.07.2020
Դիտումների քանակ՝ 3773

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020թ. հունիսի 5-ի թիվ 700-Ա/2 հրամանով հայտարարվել է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ: Հայտ է ներկայացրել երկու հավակնորդ․

· Գալոյան Դիանա Ռոբերտի – 1980թ․, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր,

· Մարտիրոսյան Տիգրան Սերյոժայի – 1977թ․, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր։

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու 2020 թ. հուլիսի 17-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ դահլիճում (հասցե՝ Երևան, Նալբանդյան 128):

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի խորհրդի քարտուղար