Ի գիտություն ՀՊՏՀ ուսանողների

12.11.2021
Դիտումների քանակ՝ 2634

Սիրելի՛ ուսանողներ, կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվում է: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հեռավար ուսուցումը մինչև նոյեմբերի 15-ն էր, սակայն այժմ այդ ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 30-ը: Բացառություն են միայն հեռակա բակալավրիատի առաջին, երկրորդ և հեռակա մագիստրատուրայի առաջին կուրսերը, որոնց դասապրոցեսը կկազմակերպվի բուհում, նոյեմբերի 15-ից: Հեռակա բակալավրիատի մյուս կուրսերի դասերը ևս կսկսվեն նոյեմբերի 15-ից, հեռավար ձևով։