Կամավորական աշխատանքի հրավեր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից

01.04.2021
Դիտումների քանակ՝ 2447

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցության շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՊՏՀ ուսանողներին հրավիրում է կամավորության։ Ուսանող-կամավորները հնարավորություն են ստանալու մասնակցել ՀՀ մարզերում հարցումների իրականացման աշխատանքներին, վերլուծել հավաքագրված տվյալների հիմնական արդյունքները, իրականացնել նաև ՀՀ պաշտոնական վիճակագրական տվյալների ամփոփ վերլուծություն։ Կամավորական աշխատանքները հնարավորություն են տալու ՀՊՏՀ ուսանողներին գործնական կիրառություն տալ տեսական գիտելիքներին։ Ուսանողները ստանալու են շնորհակալագրեր, մասնակցության հավաստագրեր, իսկ լավագույնները` նաև հնարավորություն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքի անցնելու։ Հետաքրքրվողները կարող են լրացնել հետևյալ հարցաթերթը:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնից։