ՀՊՏՀ-ում առկա ուսուցումը կվերականգնվի

18.11.2021
Դիտումների քանակ՝ 4914

Սիրելի՛ ուսանողներ և գործընկերներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 22-ից ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը կիրականացվի առկա ձևաչափով։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ որոշ դասընթացների դասավանդումը նոյեմբերի 22-26-ը կշարունակվի իրականացվել հեռավար՝ հաստատված դասացուցակների որոշ փոփոխություններով, որի մասին ձեզ կտեղեկացնեն համապատասխան ֆակուլտետների դեկանները։