Ծրագրի հրավեր Ինեկոբանկից

28.02.2020
Դիտումների քանակ՝ 901

Ինեկոբանկն այս տարի նախատեսում է նոր մասնաճյուղերի գործարկում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի բակալավրիատի չորրորդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողների համար առաջարկում է հատուկ ծրագիր:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչ մարտի 15-ը (ցանկալի է հնարավորինս շուտ) դիմել առաջարկվող ծրագրին:

Դասընթացները տեղի կունենան Ինեկոբանկի նորաբաց սրահում՝ «ԻնեկոԼաբ»-ում, որն իր պայմաններով առավելագույնս մոտեցված է իրական բանկային միջավայրին (https://www.facebook.com/watch/?v=530414647599891):

Ծրագրի նպատակն է տարբեր ստորաբաժանումներում պրակտիկայի ընթացքում ուսանողին ծանոթացնել բանկային միջավայրին, գործունեությանը, որը նրանց կօգնի հետագայում ընտրել կարիերայի իր ուղին:

Ծրագիրը հնարավորություն կտա

  • Անհատական պլանի միջոցով ուսումնառել Ինեկոբանկի նորաբաց սրահում՝ «ԻնեկոԼաբ»-ում
  • Ներգրավված լինել տարբեր գործընթացներում՝ ներդնելով սեփական գաղափարները
  • Զարգացնել ֆինանսական ոլորտին հատուկ հմտություններ
  • Ծանոթանալ բանկի աշխատելաոճին և կորպորատիվ մշակույթին

Ինչպե՞ս մասնակցել այս ծրագրին.

Սեղմի՛ր «Դիմել» կոճակը, լրացրու օնլայն ինքնակենսագրականը մինչև 15.03.2020թ., մասնակցիր մրցութային փուլերին /թեստավորում, հարցազրույց/ և պրակտիկայի ավարտին ստացիր հնարավորություն աշխատելու Ինեկոբանկում:

Հիշեցնում ենք նաև, որ մարտի 3-ին, ժամը 12:45-ին, բանկային գործի և ապահովագրության ամբիոնը, ֆինանսական ֆակուլտետի 308 լսարանում կհյուրընկալի «Ինեկոբանկ» ՓԲԸ տաղանդների ներգրավման և ինտեգրման ավագ մասնագետ Էլինա Ստեփանյանին և վերապատրաստումների և մասնագիտական զարգացման բաժնի ավագ մասնագետ Արփինե Բարսեղյանին՝ ովքեր առավել մանրամասն կներկայացնեն ծրագրի բովանդակությանը:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնից: