ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնը աշխատանքի ընդունվելու համար հրավիրում է անվճար նախապատրաստական դասընթացի

02.05.2020
Դիտումների քանակ՝ 2931

ՀՊՏՀ և ՊԵԿ համագործակցության շրջանակում ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում աշխատանքի ընդունվելու համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց` երկուսից երեք ամսվա տևողությամբ` հրավիրելով նաև ՀՊՏՀ ուսանողներին:

Դասընթացի տեսական փուլը բարեհաջող ավարտելուց հետո մասնակիցները կանցնեն մեկամսյա փորձաշրջան ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության օպերատիվ տարբեր ստորաբաժանումներում:

Դասընթացի ավարտից հետո թեկնածուները կմասնակցեն համապատասխան թափուր հաստիքների մրցույթին: Մրցույթը հայտարարվելու է ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ տարբեր մարզերի համապատասխան օպերատիվ բաժինները համալրելու համար։

Դասընթացին կարող են մասնակցել իրավաբանի կամ տնտեսագետի մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող, անգլերեն և ռուսերեն լեզուներին բավարար տիրապետող ՀՀ քաղաքացիները։ Կարող են դիմել նաև ավարտական կուրսում սովորող ուսանողները՝ համալսարանից հավաստող փաստաթուղթը ներկայացնելու պայմանով։ Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականը, անձնագրի և դիպլոմի պատճեն ուղարկել էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեին` trainingcenter@taxservice.am մինչև 2020թ-ի մայիսի 10-ը (փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով):

Մանրամասները, այդ թվում ինքնակենսագրականի առաջարկվող ձևաչափը կարող եք տեսնել սույն հղումով։