Ռեկտորի կենսագրությունը

Ռեկտորի պաշտոնակատար՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Արմենի Հայրապետյան

Ծնվել է 1987 թ. մարտի 25-ին Երևանում:
2002-2007 թթ.՝ սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ֆակուլտետի «Կառավարում» բաժնում և գերազանցությամբ ավարտել:
2007 թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և վաղաժամ ավարտել այն՝ 2009 թ. հաջողությամբ պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը և ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2008-2009 թթ. աշխատել է «Էլոլա» ՓԲԸ-ում (կաթնամթերքի արտադրություն)՝ որպես տնօրենի տեղակալ:
2009-2011 թթ. աշխատել է «Գորիս կաթ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն: Զուգահեռաբար, 2009-2012 թթ. աշխատել է ՀՊՏՀ կառավարման ամբիոնում՝ որպես ասիստենտ:
2011 թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (Երևան/Ստրասբուրգ): 2011 թ. ավարտել է նաև Քաղաքական դասընթացների մոսկովյան դպրոցը (Մոսկվա):
Որպես փորձագետ՝ ակտիվորեն hամագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառույցների հետ: Մասնակցել է կառավարման և տնտեսագիտության ոլորտներում տեղական և միջազգային մի քանի տասնյակ գիտաժողովների, սեմինարների և համաժողովների, ինչպես նաև համալսարանների կարողությունների բարելավմանն ուղղված միջազգային նախագծերի: Ղեկավարում է մի շարք գիտահետազոտական նախագծեր՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր:
Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո Ռուբեն Հայրապետյանը զբաղվել է ակտիվ գիտական ու մանկավարժական գործունեությամբ և 2013 թ. արժանացել է դոցենտի գիտական կոչման:
2015 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:
2018 թ. ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի որոշմամբ արժանացել է պրոֆեսորի գիտական կոչման:
2018 թ. սեպտեմբերին նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար:
2018 թ. «Իմ քայլը» դաշինքից որպես անկուսակցական թեկնածու ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
2018թ. դեկտեմբերի 28-ին նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:
Հեղինակ է շուրջ հիսուն գիտական հրապարակումների, հեղինակել և համահեղինակել է 10 մենագրություն, 2 ուսումնական ձեռնարկ և 1 դասագիրք:
Հրապարակումների և միջազգային գիտաժողովների մասնակցության ցանկն՝ այստեղ:
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներին: