Գագիկ Վարդանյան

Պաշտոնը ստանձնել է 2011 թվականին, ՀՊՏՀ-ում աշխատում է 1984 թվականից
Կենսագրություն
Ծնվել է 1955 թ. Երևանում:
Կրթություն, գիտական աստիճաններ և գիտական կոչումներ
- Պրոֆեսոր, 2012
- Տնտեսագիտության դոկտոր, 2010
- Դոցենտ, 1991
- Տնտեսագիտության թեկնածու, 1988
- Ասպիրանտ, ԽՍՀՄ պետմատի (նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի) նյութատեխնիկական մատակարարման էկոնոմիկայի և կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ (ք. Մոսկվա), 1984-1988
- Տնտեսագետ, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, 1974-1979
- Իրավագետ, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, 1976-1978
- Քիմիական պրոցեսների ապարատավար, Երևանի տեխնիկական թիվ 2 ուսումնարան,1973-1974
- Միջնակարգ կրթություն, Երևանի Մուրացանի անվան դպրոց, 1972
Վերապատրաստում և որակավորման բարձրացում
- Բիալիստոկի տեխնոլոգիայի համալսարան («Էրազմուս+» ծրագրի շրջանակներում), ք. Բիալիստոկ (Լեհաստան), 2016
- Կարլի և Ֆրանցի անվան Գրացի համալսարան («Տեմպուս» ծրագրի շրջանակներում), ք. Գրաց (Ավստրիա), 2014
-Տնտեսագիտության ինստիտուտ, Տնտեսական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ, (Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ծրագրով), ք. Տոկիո (Ճապոնիա), 2002 (մակրոէկոնոմիկա)
- Ռոյթեր հիմնադրամ, ք. Երևան, 1996 (Համաշխարհային ֆինանսական շուկաների ներածություն)
- Լիոնի առևտրի պալատ, ք. Լիոն (Ֆրանսիա), 1995 (Ձեռնարկությունը շուկայական տնտեսությունում)
- Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, ք. Երևան, 1986 (հաշվողական տեխնիկա)
- Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտ, ք. Մոսկվա (Ռուսաստան), 1985 (Նյութատեխնիկական մակատակարարման էկոնոմիկա և պլանավորում)
Մասնագիտական հետաքրքրություն
- Զարգացման տնտեսագիտություն
- Տնտեսական պարբերաշրջաններ
- Մարքեթինգ
Հրապարակումներ
Շուրջ 60 գիտա­կան, այդ թվում 2 մենագրության և ուսումնական 1 ձեռնարկի, ուսումնա­մե­թո­դա­կան և հրապարակախոսական հրա­պա­րակումների հեղի­նակ է: Հետազոտությունների որոշ արդ­յունք­ներ ներկայացրել է մի շարք միջազգային համաժողովներում:
Գիտագործնական մի շարք մշակումներ ներառվել են ՀՀ կառավարության 2000-2006 թթ. ծրագրային և այլ փաստաթղթերում:
Աշխատանքային գործունեություն
Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀԽՍՀ շինանարարության մինիստրության թիվ 2 տրեստում (1972-1973 թթ., բետոնագործ), աշխատել է Կիրովի անվան քիմիական կոմբինատում (1974 թ., քիմիական պրո­ցեսների ապարատավար):
Բանակում ծառայությունն (1979-1981 թթ.) ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՀԽՍՀ մի­նիստրների սո­վե­տին առընթեր նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեում (1981-1984 թթ., ավագ ճարտարագետ, առաջատար մասնագետ):
Հա­մալ­սարանում սկսել է աշխատել 1984 թվականից՝ ասիստենտ, դոցենտ, մարքեթինգի ամ­բիոնի վարիչ: 2011-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր է:
1997-1998 թթ. եղել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության Արտաքին տնտեսա­կան քաղաքականության վարչության պետը, 1999-2002 թթ.՝ նախարարի գլխավոր խորհրդականը, 2002-2006 թթ.՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալը:
Գիտամանկավարժական գործունեությանը զուգընթաց՝ պա­տաս­խանատու պաշ­­­տոն­­ներ է զբա­ղեց­­­րել «Հայագրոբանկում», «ԱրմենՏել» և «Արարատ ոսկու արդյունահանման ձեռ­նար­կություն» ըն­կե­­­­րություններում, ՀՀ հար­կային տեսչութ­յու­­նում, ՀՀ առևտ­րա­արդ­յու­նա­բե­րական պա­լա­տում:
2013-ից Հայաս­տա­նի ար­տա­հանման ապահո­վագրական գործակալության խորհրդի անդամ է:
Այլ տեղեկություններ
Ղեկավարած ասպիրանտներից 9-ը, դոկտորանտներից 1-ը հաջողությամբ պաշտպանել են ատենա­խոսություններ
Դասավանդում է Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն մագիստրատուրայում և ասպի­րան­տուրայում
Զինապարտ է, ավագ լեյտենանտ
Տիրապետում է ռուսերենին և անգլերենին
Ամուսնացած է, ունի երկու որդի