Պարույր Քալանթարյան

Տարեթիվը, ամսաթիվը, ծննդավայրը՝
1951թ. սեպտեմբերի 18, Իջևանի շրջանի Սևքար գյուղ:
Աշխատանքային գործունեությունը՝
2011թ. հունիսին նշանակվել է ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր,
2006թ. մայիսին ընտրվել է մար­քե­թինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան, պաշտոնավարել է մինչ 2011թ. հունիսը,
2002թ. ընտրվել է նորաստեղծ բիզնեսի կազմակերպման ամբիոնի վարիչ, պաշտոնավարել մինչև 2006թ. մայիսը,
1991-2002թթ. զբաղեցրել է պլանատնտեսագիտական (հետագայում` ընդհանուր տնտեսագիտության) ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը,
1973թ.` ՀԽՍՀ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության ուղեգրով աշխատանքի է նշանակվել ԵՊՀ ճյուղային էկոնոմիկայի ամբիոնում՝ որպես ասիստենտ:
Կրթությունը՝
1988թ. ստացել է դոցենտի կոչում,
1987թ. «Արդյունաբերական արտադրանքի նորացման պլանավորման և տնտե­սական խթան­ման կատարելագործումը» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն,
1975 թվականից տեղափոխվել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի բազայի վրա ստեղծված Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի արդյունաբերական արտադրության կազմակերպման և պլանավորման ամբիոն՝ որպես ասիստենտ,
1968-1973թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ժո­ղո­­վրդական տնտեսության պլանավորման բաժինը,
1958-1968թթ. սովորել է Սևքարի միջնակարգ դպրոցում:
Վերապատրաստումները՝
2001թ.` Փարիզի «Փարիզ-12» համալսարանում,
1994 և 1995թթ.՝ Ֆրանսիայի Լիոն քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի ուսումնական կենտրոնում,
1983թ.` Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտում,
1977թ.` վերապատրաստվել է Մոսկվայի Ս.Օրջոնիկիձեի անվան կառավարման ինստիտուտում:
Հեղինակ է երկու տասնյակից ավելի գիտական աշխատանքների, այդ թվում`«Արտադրության կազմակերպում», «Գործարարության գործավարություն» և «Ձեռ­նար­կության կազմակերպումն ու կառուցվածքը»/համահեղինակությամբ/ ուսումնական ձեռնարկների:
Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի և վեց թոռ:
Հեռ.` (+37410) 593-428
Էլ. հասցե` pkalantaryan@asue.am