Հրաձգարան

ՀՊՏՀ հրաձգարանը ստեղծվել է համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՊՏՀ ղեկավարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

Հրաձգարանը գործում է ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնին կից. գործում է հրաձգություն մարզաձևի բաժանմունք, որին անդամակցում են 3 տասնյակից ավելի ուսանողներ: Հրաձգության բաժանմունքի մարզիչն է ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ Հակոբ Կյոկչյանը: Մեր համալսարանում հրաձգություն մարզաձևից հմտությունները զարգացնում են տարբեր ֆակուլտետների և կուրսերի լավագույն հրաձիգները, հետաքրքրությունը մեծ է հատկապես աղջիկների շրջանում: Մարզչի փոխանցմամբ՝ մարզումները հիմնականում նպատակ ունեն ուսանող-մարզիկներին պատրաստելու հանրապետական ուսանողական խաղերին:

ՀՊՏՀ հրաձգարանում անդրանիկ առաջնությունն անցկացվել է 2015թ. «Ուսանողական աշուն» մարզամշակութային փառատոնի շրջանակներում: