Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոն

Ամբիոնի վարիչի ժ/պ` Մեհրաբյան Լյուբա Նիկոլայի, ի.գ.թ., դոցենտ

ՀՊՏՀ տնտեսական պատմության և իրավագիտության ամբիոնը ստեղծվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրմանը զուգահեռ` 1975 թ.: 2012թ. հոկտեմբերին ամբիոնը վերանվանվել է իրավագիտության և քաղաքագիտության ամբիոն:

Ստեղծման օրվանից մինչև 1987թ. ամբիոնը ղեկավարել է տ.գ.թ., դոցենտ Հ.Ա. Խոնդկարյանը, 1987-2009թթ.` տ.գ.դ., պրոֆեսոր Լ.Զ. Անանյանը, 2009-2010 թթ.` տ.գ.դ., պրոֆեսոր Մ.Ս. Մելքումյանը, իսկ 2010-ից` ի.գ.թ., դոցենտ Լ.Ն.Մեհրաբյանը:

Ամբիոնի բակլավրական ծրագրերով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին ներկայացվում է դասախոսություններով և սեմինար պարապմունքներով: «Իրավագիտություն» և «Քաղաքագիտություն» համահամալսարանական առարկաների ուսուցումն անցկացվում է բոլոր ֆակուլտետների I - IV կուրսերում:

Բակալավրական ծրագրերով ամբիոնն ուսուցանում է ճյուղային իրավունքի հետևյալ դասընթացները.

  1. Բիզնես իրավունք
  2. Ձեռնարկատիրական իրավունք
  3. Աշխատանքային իրավունք
  4. Մաքսային իրավունք
  5. Ֆինանսական իրավունք

Մագիստրոսական ծրագրերով ամբիոնը ուսուցանում է հետևյալ դասընթացները.

  1. Տնտեսական իրավունք
  2. Ձեռնարկատիրական իրավունք
  3. Վարչական իրավունք
  4. Պետության և իրավունքի տեսություն
  5. Բիզնեսի իրավական կարգավորման հիմնախնդիրներ
  6. Ազգային անվտանգության հիմնախնդիրներ

Ամբիոնը վերջին 5 տարիների ընթացքում հրատարակել է`

ա) 8 ուսումնական ձեռնակ.

  • «Աշխատանքային իրավունք» - Լ. Մեհրաբյան,
  • «Ձեռնարկատիրական իրավունք» - Լ. Մեհրաբյան,
  • «Տնտ. իրավախախտումների պատասխանատվությունը» - ամբիոնի դասախոսների համահեղինակությամբ,
  • «Իրավագիտություն» - Լ. Մեհրաբյան, Գ. Սուքիասյան ,
  • «Բանկային իրավունք» - Գ. Սուքիասյան, Ն. Սուքիասյան,
  • «Մաքային իրավունք» - Գ. Սուքիասյան, Ն. Սուքիասյան,

բ) 61 գիտական հոդվածներ, 1 դասախոսության տեքստ և 1 ուսումնամեթոդական նյութերի ժողովածու:

Հարցաշարեր

Ամբիոնի կազմը

  1. Մեհրաբյան Լյուբա Նիկոլայի – ամբիոնի վարիչի ժ/պ, ի.գ.թ., դոցենտ
  2. Աթոյան Վարդան Կորյունի - ք.գ.դ., դոցենտ (համատեղությամբ)
  3. Սուքիասյան Գառնիկ Արտաշեսի - ի.գ.թ., դոցենտ
  4. Գրիգորյան Գեղեցիկ Միխակի - ի.գ.թ., դոցենտ
  5. Սուքիասյան Նազելի Գառնիկի - ի.գ.թ., դոցենտ
  6. Հովհաննիսյան Սիրակ Սարիբեկի - ք..գ.թ., դոցենտ
  7. Մանուչարյան Հակոբ Հենզելի - պ.գ.թ., դոցենտ
  8. Գրիգորյան Սասուն Սուրենի - ք.գ.թ, դոցենտ
  9. Հարությունյան Զարինե Սիրազնիկի- ավագ լաբորանտ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնՀեռ.` (+37410) 593-497, (+37410) 593-468