Ռաֆայել Սերժիկի Զաքարյան

Կրթություն

2003-2008 թթ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետ, ազգային տնտեսագիտության բաժին, «Մակրոէկոնոմիկա»,
1993-2003 թթ.՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աշխատանքային գործունեություն

2021 թ․ սեպտեմբերի 10-ից՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտե, Ներքին անվտանգության վարչության պետ
2019 փետրվար – 2021թ․ սեպտեմբեր՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ, 2020 թ․ մայիսի 5-ից 2020թ․ հոկտեմբերի 5-ը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող
2018 ապրիլ-2019թ․ փետրվար՝ KPMG Armenia, հարկային խորհրդատու
2018 փետրվար-ապրիլ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտե, Կազմակերպման և հսկողության վարչություն, Համակարգման բաժնի պետի տեղակալ
2016-2018 թթ.՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտե, Կազմակերպման և հսկողության վարչություն, Տեսչական բաժին, գլխավոր հարկային տեսուչ
2012-2016 թթ.՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, Պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչություն, Հարկային քաղաքականության բաժին, առաջատար մասնագետ,
2009-2011 թթ.՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ, Բանկի շահերի պաշտապանության բաժին, խնդրահարույց վարկերի մասնագետ
2011-2012 թթ.՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, Պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչություն, Հարկային քաղաքականության բաժնի առաջին կարգի մասնագետ
2008-2009 թթ.՝ «Ռադֆին» ՍՊԸ, տնտեսագետ

Կոչումներ և պարգևներ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հրամանով պարգևատրվել է շնորհակալագրով և հուշանվերով:
Մաքսային ծառայության փոխգնդապետ

Օտար լեզուների իմացությունը

Անգլերեն, ռուսերեն