Կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոն

Ամբիոնի վարիչ՝ Մարդումյան Միքայել Սերոբի – տ.գ.թ., դոցենտ

Կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնը ձևավորվել է 2014թ. բիզնեսի կազմակերպման և կոմերցիայի, այնուհետև 2016թ.` ապրանքագիտության և տեխնոլոգիայի ամբիոնների վերակազմավորման հիմքի վրա: Ամբիոնը ուսումնագիտական և գիտամանկավարժական աշխատանքներ է կատարում մագիստրոսական ուսուցման խմբերում: Ուսումնական պլաններով նախատեսված ծրագրային նյութերը ուսանողներին մատուցվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների միջոցով: Մասնագիտացումներ (մագիստրոսական ուսուցում)՝ «Բիզնեսի կազմակերպում», «Ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն» «Բիզնեսի կազմակերպում» մագիստրոսական ուսուցման ուսանողների համար դասավանդվում են «Վենչուրային բիզնես», «Բիզնեսի ռազմավարության վերակազմավորման արդի հիմնախնդիրներ», «Միջազգային բիզնեսի նորմատիվային կարգավորում և իրականացման ընթացակարգ», «Ներդրումային նախագծերի գնահատում», «Բիզնեսի վարկավորման և ապահովագրման ժամանակակից հիմնահարցեր», «Ֆիրմայի ապրանքային քաղաքականություն», «Բիզնեսի գնահատում», «Բիզնես գործընթացների դիզայն» դասընթացները: «Ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն» մագիստրոսական ուսուցման ուսանողների համար դասավանդվում են «Գենետիկորեն ձևափոխված ապրանքներ», «Ոչ պարենային ապրանքների էկոլոգիա», «Ոչ պարենային ապրանքների աուդիտ», «Հայկական բրենդ ապրանքների որակի հիմնախնդիրները», «Հուշանվերների և ոսկերչական ապրանքների փորձաքննություն և գնահատում», «Նոր ապրանքների մշակման և որակի գնահատման հիմնախնդիրները», «էկոլոգիական և մանրէաբանական հսկողությունը սննդի ձեռնարկություններում», «Ապրանքների տեսականու կառավարում», «Բուսական ծագման սննդամթերքի նույնականացում և կեղծում», «Կենդանական ծագման սննդամթերքի նույնականացում և կեղծում», «Մեքենասարքավորումների փորձաքննություն և գնահատում», «Արհեստական սննդամթերքի որակի հիմնախնդիրները» դասընթացները: Գիտահետազոտական աշխատանքներ՝ Վերջին երկու տարիներին ամբիոնի ընդհանուր գիտահետազոտական «Բիզնեսի զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում» և «Առևտրային գործունեության արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմաների շրջանակներում ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են 1 մենագրություն, 29 հոդված, 3 դասախոսության տեքստ, 2 ուսումնական ձեռնարկ, 23 գիտական զեկույց: 2014թ. մինչ օրս՝ ամբիոնի ասպիրանտների կողմից պաշտպանվել է 2 թեկնածուական ատենախոսություն:

Ամբիոնի կազմ
1. Մարդումյան Միքայել Սերոբի- ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ
2. Աթոյան Կորյուն Լուկաշի- տ.գ.դ., պրոֆեսոր
3. Քալանթարյան Պարույր Անդրանիկի- տ.գ.թ., դոցենտ
4. Կարապետյան Արմեն Սոսի- տ.գ.դ., պրոֆեսոր
5. Սագրադյան Սիլվա Իսրայելի- տ.գ.դ., պրոֆեսոր
6. Չատինյան Գագիկ Սիրեկանի- տ.գ.թ., դոցենտ
7. Պապոյան Հարություն Լևոնի- տ.գ.թ., դոցենտ
8. Հայրապետյան Լիանա Մհերի- տ.գ.թ., դոցենտ
9. Մկրտումյան Տաթևիկ Ալբերտի- տ.գ.թ., դոցենտ
10. Բաբաջանյան Աննա Սեյրանի- տ.գ.թ., դոցենտ
11. Սարատիկյան Սպարտակ Լևոնի- տ.գ.թ., դոցենտ
12. Մելիքյան Վարդանուշ Մարտիրոսի- տ.գ.թ., դոցենտ
13. Գրիգորյան Աիդա Վարդգեսի- տ.գ.թ., դոցենտ
14. Երանոսյան Զինա Վարազդատի- տ.գ.թ., դոցենտ
15. Հովհաննիսյան Արման Ալբերտի- տ.գ.թ., դոցենտ /համատեղությամբ/
16. Եղիազարյան Արթուր Սասունի- տ.գ.թ., ասիստենտ
17. Բաբայան Ռոբերտ Աշոտի- տ.գ.թ., ասիստենտ
18. Օհանյան Գուրգեն Կառլենի- տ.գ.թ., ասիստենտ /համատեղությամբ/
19. Բադալյան Ալբերտ Հայրիկի- տ.գ.թ., ասիստենտ
20. Գևորգյան Ներսես Այվազի- ասիստենտ /համատեղությամբ/
21. Մխիթարյան Լուսինե Գարեգինի- ասիստենտ
22. Ասատրյան Անի Սոխակի- դասախոս
23. Մեժլումյան Ռուզան Մայորի- ավ.լաբորանտ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Նալբանդյան 128, Կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոն
Հեռ.՝ (+37410) 593-442, (+37410) 593-403