ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ (ՐԻՖԱՅՆ)

Նախագծի անվանում

Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում (ՐԻՖԱՅՆ)

Նախագծի տևողություն

36 ամիս (15 հոկտեմբերի, 2017 – 14 հոկտեմբերի, 2020)

Նախագծի բյուջե

615.507 €

Նախագծի նպատակ

Նախագիծն ուղղված է ֆինանսների կրթական ծրագրերի, մասնավորապես՝ բովանդակության, դասավանդման մեթոդաբանության, մանկավարժական մոտեցումների բարելավմանը: Ավելին, այն հաշվի է առնում կրթական ծրագրերը աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի և Մոլդովայի տնտեսություններին բարձրորակ շրջանավարտներով ապահովելու համար: Այսպիսով, նախագծի գլխավոր նպատակն է բարելավել Հայաստանում և Մոլդովայում ֆինանսների վեց մագիստրոսական ծրագրերի որակն ու համապատասխանությունը՝ թիրախավորված բարեփոխումների միջոցով:

Նախագիծը, մասնավորապես, թիրախավորել է հետևյալ նպատակները.

  • բարեփոխել ֆինանսների վեց մագիստրոսական կրթական ծրագրեր՝ հաշվի առնելով տվյալ ոլորտում վերջին միջազգային զարգացումները,
  • խթանել մագիստրոսական կրթական ծրագրերի որակն ու համապատասխանությունը՝ նորացված դասավանդման նյութերի մշակման միջոցով,
  • խորացնել դասավանդող անձնակազմի հմտություններն ու կարողությունները՝ դասավանդման նորարարական մեթոդների և ֆինանսների ժամանակակից թեմաների վերաբերյալ վերապատրաստումների միջոցով,
  • բարելավել մագիստրոսական ծրագրերի համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին:

ՀՊՏՀ-ի դերը ծրագրում

Նախագծի շրջանակներում ՀՊՏՀ-ն պետք է կատարի հետևյալ աշխատանքները.

  • ղեկավարել աշխատանքային փաթեթ (ԱՓ) 7-ի՝ «Տարածում և կիրառում», գործողությունները,
  • իրականացնել ֆինանսների մագիստրոսական ծրագրի վերանայում՝ ԵՄ գործընկերների աջակցությամբ (ԱՓ1),
  • վերլուծել աշխատաշուկայի պահանջները (ԱՓ1),
  • նախաձեռնել ֆինանսների մագիստրոսական կրթական ծրագրի բարեփոխում՝ ԵՄ գործընկերների աջակցությամբ (ԱՓ2),
  • նորացնել և մշակել դասավանդվող առարկաները և դասավանդման նյութերը՝ ԵՄ գործընկերների աջակցությամբ (ԱՓ3),
  • դասախոսներին ներկայացնել մասնակցելու ԵՄ համալսարանների կողմից կազմակերպվող վերապատրաստումներին (ԱՓ4),
  • դասավանդել նոր մագիստրոսական ծրագրով (ԱՓ5),
  • մասնակցել նախագծի որակի ապահովման մեխանիզմներով նախատեսված գործողություններին (ԱՓ6),
  • կազմակերպել տեղեկատվության տարածման և կիրառման գործողություններ (օրինակ՝ խթանել շահառուների մասնակցությունը ՀՀ-ում, տեղեկատվության տարածման տեղական աշխատաժողովներ, ամփոփիչ համաժողով Երևանում) (ԱՓ7),
  • նպաստել ծրագրի կայունության ռազմավարությանը և հետագա համագործակցության պայմանագրերի շրջանակներում համագործակցությանը (ԱՓ8),
  • մասնակցել ծրագրի կոնսորցիումի հանդիպումներին և ծրագրի կառավարման գործողություններին (ԱՓ9),
  • մասնակցել ծրագրի հաշվետվությունների պատրաստմանը, պատրաստել ֆինանսական հաշվետվություններ և ծրագրի համակարգողին տրամադրել մանրամասն ֆինանսական տեղեկատվություն,
  • հաղորդակցվել ծրագրի համապատասխան ենթակառույցների հետ՝ ապահովելով տեղեկատվության շարունակական փոխանակում:

Նախագծի վերջնարդյունքներ

ԱՓ1: Մագիստրոսական ծրագրերի վերանայում
1.1. Բարեփոխման ուղենիշեր Հայաստանի համար
1.2. Բարեփոխման ուղենիշեր Մոլդովայի համար

ԱՓ2: Կրթական ծրագրի բարեփոխում
1.1. Բարեփոխված կրթական ծրագրեր Հայաստանում
1.2. Բարեփոխված կրթական ծրագրեր Մոլդովայում

ԱՓ3: Դասընթացի նյութերի մշակում
3.1. Նոր և թարմացված դասընթացների առաջին խումբ
3.2. Նոր և թարմացված դասընթացների երկրորդ խումբ

ԱՓ4: Համալսարանի դասավանդողների վերապատրաստում
4.1. Վերապատրաստման առաջին ինտենսիվ ծրագիր
4.2. Վերապատրաստման առաջին ինտենսիվ ծրագիր

ԱՓ5: Բարեփոխված մագիստրոսական ծրագրի իրականացում
5.1. Նախապատրաստում ծրագրի մեկնարկին
5.2. Կրթական ծրագրի իրականացման առաջին տարի
5.3. Ուսանողների՝ կարիերայի խորհրդատվության միջոցառումներ

ԱՓ6: Որակի ապահովում
6.1. Որակի ապահովման ձեռնարկ
6.2. Որակի վերահսկման հաշվետվություններ, QAG
6.3. Որակի վերահսկման հաշվետվություններ, IAB

ԱՓ7: Տեղեկատվության տարածում և արդյունքների օգտագործում
7.1. Նախագծի կայք
7.2. Տեղեկատվության տարածման տեղական աշխատաժողովներ
7.3. EAIE-ի համաժողովին մասնակցության հայտ
7.4. Ամփոփիչ համաժողովներ

ԱՓ8: Կայունության խթանում
8.1.Կայունության ռազմավարություն
8.2. Հետագա համագործակցության պայմանագրեր

ԱՓ9: Նախագծի կառավարում
9.1. Գործընկերային պայմանագրեր
9.2. Տարեկան կոորդինացիոն հանդիպումների արձանագրություններ

Նախագծի գործընկերներ

https://asue.am/am/international-programs/eramus-plus/pages/project-partners

Նախագծի պաշտոնական կայք

www.reforming-finance.eu