Թարմացված. ՀՊՏՀ 660 ուսանողներ ստացել են ուսման վարձի զեղչ.արդյունքները հաստատել է ռեկտորատը

23.11.2020
Դիտումների քանակ՝ 4453

2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի առաջադիմության հիման վրա 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար ուսանողական նպաստների ձևով մասնակի փոխհատուցման (զեղչի) իրավունք է ստացել Տնտեսագիտական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա համակարգերի բարձր առաջադիմություն ունեցող 660 ուսանող:

Այս մասին հարցը հաստատվել է ՀՊՏՀ ռեկտորատի նիստում: ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը ներկայացրել է 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման վերաբերյալ մանդատային հանձնաժողովի որոշումը, որը հաստատվել է:

Ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնից սույն հարցի վերաբերյալ ներկայացրեցին հետևյալ մանրամասները: Տրամադվրած տեղեկատվության համաձայն, այս ուսումնական տարվա 1-ին կիսամյակում զեղչվել է 660 ուսանողի ուսման վարձ, այդ թվում՝ 164 ուսանող ուսման վարձի մասնակի փոխհատուցման իրավունք է ստացել եկամտային հարկի պահումով:

Զեղչվել է 10.75 և ավելի ՄՈԳ ունեցող  372 բակալավրի և  17.20  (86)  և ավելի ՄՈԳ ունեցող  70 մագիստրոսի ուսման վարձ, ինչպես նաև՝  8.0-10.74 ՄՈԳ ունեցող  146 բակալավրի և 8.0-17.19 (40-85.90) ՄՈԳ ունեցող  18  մագիստրոսի ուսման վարձ` եկամտային հարկի պահումով:

Հավելենք, որ 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում ևս 50 տոկոսի չափով զեղչվել է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 54 ուսանողի ուսման վարձ՝ անկախ 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ցուցաբերած առաջադիմությունից:

Զեղչ ստացած ուսանողների ցանկը, որը տրամադրել է ուսումնական գործընթացի կազմակերպման բաժինը, կարող եք տեսնել այստեղ։

ՀՊՏՀ-ում գործող ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Փաստաթղթեր» բաժնում՝ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին