«Ամբերդի» փոխտնօրենը հարցազրույց է տվել Կովկաս-Ասիա կենտրոնին (Հնդկաստան)

Դիտումների քանակ՝ 1133

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանը Նյու Դելիում (Հնդկաստան) գործող Կովկաս-Ասիա կենտրոնի խնդրանքով մեկնաբանել է Հայաստանի տնտեսությանն ու քաղաքականությանը առնչվող որոշ խնդիրներ: Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել Արցախյան վերջին պատերազմից հետո տնտեսության ոլորտում Հայաստանի առջև ծառացած որոշ մարտահրավերներին, երկրի արտաքին քաղաքականության և անվտանգության ապահովման հարցերին, ինչպես նաև արտասահմանյան ներդրողների համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին: Առանձին անդրադարձ է արվել նաև Հայաստանի հանրային քաղաքականության ոլորտում «Ամբերդ» կենտրոնի դերակատարությանը:

Ինչպես հայտնում են «Ամբերդ» հետազոտական կենտրոնից, Կովկաս-Ասիա կենտրոնը Նյու Դելիում գործող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է միավորել մարդկանց և ձեռնարկություններին Մեծ Կովկասի և Ասիայի երկրների միջև: Կենտրոնի թիմում ներգրավված են աշխատակիցներ և գործընկերներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, ինչպես նաև Կովկասի տարածաշրջանի և այլ երկրներից: Կենտրոնը ձգտում է դառնալ Մեծ Կովկասի և համաշխարհային հանրության միջև ունիվերսալ գործարար հանգույց:

Հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին