Արհեստական բանականություն. Վարդան Աթոյանի մեկնաբանությունները Հանրային ռադիոյի «Մտքի ուժը» հաղորդաշարին

Դիտումների քանակ՝ 2042

Հանրային ռադիոյի «Մտքի ուժը» հաղորդաշարի հեղինակ Հասմիկ Դիլանյանը «Տեխնոհոկտեմբերն ու արհեստական բանականությունը» թեմայի շրջանակներում հյուրընկալվել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանին և զրուցել արհեստական բանականության շուրջ: «Ժամանակակից տեխնոլոգիաները կարող են փոխել մարդու կյանքն ու գործունեության ոլորտները։ Աշխարհը գնում է արագ տրանսֆորմացիայի։ Այստեղ կարևորագույն դերը արհեստական բանականության տեխնոլգիաներինն է: Հոկտեմբերը Հայաստանում բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիական է»,- նշել է նա նախաբանում:

«Արհեստական բանականությունը դա, ըստ էության, համակարգչային ժամանակակից տեխնոլոգիաներն են, որոնք իրականացնում են այնպիսի գործառույթներ, որոնք ավանդաբար բնորոշ են եղել մարդուն: Օրինակ վերլուծելու, ստեղծագործելու, մեծ տվյալների հետ աշխատելու ունակությունն է»,- նշում է «Ամբերդի» ներկայացուցիչը և հավելում. «Արհեստական բանականությունը կարողանում է շատ ավելի արագ և շատ ավելի մեծ ծավալի աշխատանք իրականացնել, տվյալներ վերլուծել, դասակարգել և, ինչու չէ, նաև ինքնուրույնաբար որոշումներ ընդունել, ինչը մարդը կարողանում է շատ ավելի երկար ժամանակահատվածում»:

Վարդան Աթոյանի խոսքով՝ արհեստական բանականության տեխնոլոգիաները կարող են օգտագործվել գրեթե բոլոր ոլորտներում՝ առողջապահության, կրթության, ֆինանսական և այլ: Հաղորդման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին