«Ապագայի տնտեսության տեսլական. խնդիրներ և հեռանկարներ». հայտարարվում է ՀՊՏՀ 28-րդ գիտաժողովի մասին

18.06.2018
Դիտումների քանակ՝ 1768

2018թ. նոյեմբերի 26-30-ը կկայանա «Ապագայի տնտեսության տեսլական. խնդիրներ և հեռանկարներ» խորագրով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 28-րդ գիտաժողովը:
Այս մասին հայտնում են համալսարանի գիտության և ասպիրանտուրայի բաժնից՝ ներկայացնելով մանրամասներ: Գիտաժողովի շրջանակներում բաժանմունքների և կլոր սեղանների նիստերը կանցկացվեն ըստ հետևյալ ուղղությունների.
• Զարգացման ընդհանուր հիմնախնդիրներ
• Կրթություն, գիտություն և նորաստեղծություն
• Համաշխարհային տնտեսագիտություն և գլոբալացում
• Կառավարում, կառավարման տեղեկատվական համակարգեր
• Մարքեթինգ
• Տարածաշրջանային տնտեսագիտություն և տարածական զարգացում
• Ազգաբնակչության տնտեսագիտություն և ժողովրդագրություն
• Մարդկային ռեսուրսների կառավարում և աշխատանքի տնտեսագիտություն
• Բնօգտագործման տնտեսագիտություն
• Հաշվապահական, կառավարչական հաշվառում և աուդիտ
• Ֆինանսներ և հարկային քաղաքականություն
• Ֆինանսական շուկաներ և բանկեր
• Սոցիալ-տնտեսական հարաբերություններ և դրանց իրավական կարգավորում
• Զարգացման փիլիսոփայական և մշակութային հիմնախնդիրներ:

Գիտաժողովին ներկայացվող հոդվածների պահանջները

Նյութերի ձևավորման պահանջները
- հոդվածի ծավալը` 5-7 էջ,
- հեղինակի մասին տվյալները /անուն, ազգանուն, հայրանուն, աշխատավայր, պաշտոն, գիտական աստիճան/` հայերեն, ռուսերեն անգլերեն,
- հոդվածի վերնագիրը, հիմնաբառերը /6 բառից ոչ պակաս/ և ամփոփումները /50-60 բառ/` երեք լեզվով,
- էջի ձևաչափը` A4 (201 X 297 մմ),
- լուսանցքները` 2,5 սմ բոլոր կողմերից,
- տառատեսակը` GHEA Grapalat,
- տառաչափը` 12,
- տողամեջը` 1,5,
- պարբերության խորությունը` 1 սմ,
- վերնագիրը` գլխատառերով, 14 տառաչափով,
- գծանկարների և աղյուսակների տառաչափը` 10,
- գծանկարի համարը և անվանումը` ներքևում, աղյուսակինը` վերևում,
- բանաձևերը` Equation,
- հղումները` տողատակում,
- հոդվածը ներկայացնել տպագիր և էլեկտրոնային տարբերակներով,
- էլեկտրոնային տարբերակի ֆայլի անվանումը պետք է ներառի գիտաժողովի ծածկագիրը /ԳՀ-28/ և հեղինակի ազգանունը. օրինակ` ԳՀ-28, Ավագյան:
Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է 2018 թվականի հոկտեմբերի 1-ը:
Գիտական և տեխնիկական պահանջներին չբավարարելու դեպքում հոդվածը չի տպագրվում և հեղինակին այդ մասին տեղեկացվում է 7 օրվա ընթացքում:
Ներկայացված հոդվածները կներառվեն գիտաժողովի նյութերում և կտպագրվեն բաժամունքների աշխատանքներում հեղինակի մասնակցության դեպքում:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժին` հեռ. 59-34-26, email: muradyangitutyun@mail.ru:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին