Դասախոսություն Կոտայքի մարզային գրադարանում

Դիտումների քանակ՝ 990

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ Վարդան Աթոյանը երեկ հյուրընկալվել է Կոտայքի մարզային գրադարանում: Վ. Աթոյանի դասախոսությունը նվիրված է եղել ուղեղային կենտրոնների ծագման ու զարգացման փուլերին, դրանց դերին արդի քաղաքական գործընթացներում: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ուղեղային կենտրոնների ոլորտի կայացման առանձնահատկություններին և զարգացման հեռանկարներին: Միջոցառմանը մասնակցել են ուսանողներ, մտավորականներ և քաղաքացիական հասարակության հաստատությունների ներկայացուցիչներ:

Դասախոսությունից հետո հնչել են բազմաթիվ հարցեր, ծավալվել է ակտիվ քննարկում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին