«Ամբերդ» կենտրոնի ավագ փորձագետ Սամվել Ավետիսյանը ՀՀ ագրարային իրավիճակի շուրջ հարցազրույցներ է տվել «Առավոտ» օրաթերթին

Դիտումների քանակ՝ 1073

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը նախորդ շաբաթ հարցազրույցներ է տվել «Առավոտ» օրաթերթին (հոդվածները նաև հրապարակվել են համանուն՝ aravot.am կայքում): Պրոֆեսորը խոսել է ՀՀ կառավարության ագրարային քաղաքականության, նոր ծրագրերի, ոլորտի հիմնախնդիրների, մասնավորապես ոռոգման վիճակի շուրջ:

«Պետք է նկատել, որ աննախադեպ ակտիվություն է նկատվում գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրերի մշակման ու հրապարակման առումով: Մասնավորապես, առաջարկվում է սուբսիդավորվող վարկեր եւ արտոնյալ պայմաններ ինտենսիվ այգիների,  կաթիլային ոռոգման, խելացի անասնագոմերի, ջերմոցային տնտեսությունների, լիզինգով ձեռք բերվող տեխնիկայի եւ այլ ծրագրերով»,-Կառավարության քաղաքականությունը գնահատելիս ասել է Սամվել Ավետիսյանը:

«ՀՀ կառավարության ագրարային քաղաքականությունը և ագրարային իրականությունը» հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Մեկ այլ հոդվածում ՀՊՏՀ ներկայացուցիչը խոսել է կաթիլային ոռոգման առանձնահատկությունների, մեր երկրում ոռոգման հիմնախնդրի մասին:

«Կաթիլային ոռոգման համակարգը ջրասակավ երկրների համար փրկություն է: Մեզ մոտ այն առաջին հերթին պետք է ներդրվի գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող եւ կիսաանապատային տարածքներում: Իսկ ընդհանուր առմամբ, եթե չի հաշվառվում, թե գյուղացին ինչքան է ջուր ծախսում եւ դրանում ինչքանն է նորմայից ավել կամ պակաս, եթե չկա մեխանիզմ, որը նրա մոտ շահագրգռվածություն կառաջացնի ջուրը խնայելու, ինչի պետք է լուրջ գումարներ ծախսի եւ կաթիլային ոռոգում անցկացնի:  Բացի այդ, ոչ բոլոր մշակաբույսերին է հարմար կաթիլային ոռոգման համակարգը: Ոլորտում կտրուկ ու հիմնավոր   փոփոխություններ են պետք: Եթե չկարողացանք ջուրը խնայել եւ ջրօգտագործողին հասցնել հավուր պատշաճի, գյուղատնտեսության զարգացման մասին խոսել չենք կարող»,-ասել է Սամվել Ավետիսյանը:

«15 տարի առաջ բազմաթիվ գյուղեր ջրի մեջ կորած էին, հիմա անապատի են վերածվում» հոդվածը կարդացեք այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին