ՀՊՏՀ-ում նոր ուսումնական տարին կմեկնարկի առկա ձևաչափով, 3 հերթով

27.08.2021
Դիտումների քանակ՝ 6947

Սիրելի՛  ուսանողներ, տեղեկացնում ենք, որ նոր կորոնավիրուսային համաճարակի 4-րդ ալիքի կանխարգելման նպատակով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը կկազմակերպվի 3 հերթով, դասերի տևողությունը կլինի 70 րոպե, գործընթացը կկազմակերպվի առկա եղանակով:

  • 1-ին հերթի դասերը կմեկնարկեն ժամը 9.30-ին
  • 2-րդ հերթինը՝ ժամը 14.00-ին
  • 3-րդ հերթինը՝ ժամը 18.20-ին:
  • Առկա բակալավրիատի բոլոր կուրսերի դասերը և առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսի դասերը կսկսվեն սեպտեմբերի 1-ից, իսկ առկա մագիստրատուրայի 1-ին կուրսերի դասերը կսկսվեն սեպտեմբերի 6-ից։
  • Հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսի դասերը կսկսվեն սեպտեմբերի 22-ից։
  • Հեռակա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և հեռակա մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերի դասերը կսկսվեն նոյեմբերի 1-ից։

Ելնելով ուսանողների հավասարաչափ բաշխման և կուտակումներից խուսափելու անհրաժեշտությունից՝ ուսումնական գործընթացի կազմակերպման հերթափոխերը կսահմանվեն հետևյալ կերպ՝

  1. առկա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերը՝ առաջին հերթ,
  2. հեռակա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կուրսերը՝ երկրորդ հերթ,
  3. առկա մագիստրատուրայի 2 տարվա ուսուցման 1-ին և 2-րդ կուրսերը՝ երկրորդ հերթ,
  4. առկա մագիստրատուրայի 1,5 տարվա ուսուցման 1-ին և 2-րդ կուրսերը՝ երրորդ հերթ,
  5. հեռակա մագիստրատուրայի 2 տարվա և 2,5 տարվա ուսուցման 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերը՝ երկրորդ հերթ։

ՀՊՏՀ-ում սահմանվում են հետևյալ հակահամաճարակային կանոնները.

  • 1-ին հերթի դասեր ունեցող ուսանողները և աշխատակիցները պետք է համալսարան ներկայանան առավոտյան ժամը 8․30-9։00, իսկ 2-րդ հերթի ուսանողները և դասախոսները՝ ժամը 13։20-13․50՝ դասապրոցեսը սահմանված ժամերին սկսելու համար:
  • Մինչև համալսարան մուտք գործելը անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ կանգնելով համալսարանի մուտքերի առջև արված գծանշումների մոտ:
  • Համալսարան մուտք գործելիս կկատարվի ուսանողների և աշխատակիցների անհատական ջերմաչափում: Բուհը վարում է ուսանողների և աշխատակիցների ջերմաչափման մատյան: Մատյանում գրանցվում են միայն 37 և ավելի ջերմաստիճան ունեցող ուսանողների և աշխատակիցների տվյալները, որոնց մուտքը բուհ արգելվում է։
  • Պարտադիր է կրել դիմակ համալսարանում գտնվելու ողջ ժամանակահատվածում:
  • Փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը չկատարող ուսանողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր։

Ուսանողները և աշխատակիցները համալսարան պետք է մուտք գործեն հետևյալ մուտքերից.

  • Կառավարման ֆակուլտետ՝ մուտքը Նալբանդյան փողոցից (կենտրոնական մասնաշենք)։
  • Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ՝ մուտքը Ա. Մանուկյան փողոցից (դարպասներ)։
  • Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ՝ մուտքը Ա. Մանուկյան փողոցից (դարպասներ)։
  • Ֆինանսական ֆակուլտետ՝ մուտքը Ա. Մանուկյան փողոցից։
  • Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ՝ մուտքը Հերացի փողոցի կողմից։
  • Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ՝ մուտքը Պ. Սևակ փողոցից (Քանաքեռ-Զեյթուն համայնք)։

Սիրելի ուսանողներ, դասացուցակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, իսկ դասապրոցեսի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար հետևե՛ք ՀՊՏՀ պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջին:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին