Հայտնի են ՀՊՏՀ այս ուսումնական տարվա առաջին կիսամյակի կրթաթոշակակիրները

23.11.2020
Դիտումների քանակ՝ 3299

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը քննարկել և հաստատել է համալսարանի 2020-2021 ուսումնական տարվա I կիսամյակի անվանական կրթաթոշակների հավակնող թեկնածուների հարցը:

Համալսարանի բոլոր 6 ֆակուլտետների դեկանները, համաձայն «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման» կանոնակարգի, ներկայացրել են իրենց ֆակուլտետներում անվանական կրթաթոշակի հավակնող թեկնածուների անունները: Ներկայացված ցանկը ռեկտորատը հաստատել է:

ՀՊՏՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի տեղեկացմամբ, կրթաթոշակի են արժանացել ներքոբերյալ ուսանողները:

  • Գևորգ Բաղդասարի Բաղդասարյան /անվճար/՝   կառավարման ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի առկա բակալավրիատի ուսանող,   «Զաքարե Բաշինջաղյանի անվան» կրթաթոշակ:
  • Անահիտ Ջահանի Իսրայելյան /անվճար/՝   ֆինանսական ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսի առկա բակալավրիատի ուսանող,  «Հովհաննես Թումանյանի անվան» կրթաթոշակ:
  • Նարինե Բագրատի Պետրոսյան /անվճար/՝   տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող,  «Միքայել Քոթանյանի անվան» կրթաթոշակ:
  • Սյուզաննա Գագիկի Գաբրիելյան /անվճար/՝   մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի «Մարքեթինգ» մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող, «Վլադիմիր  Ներկարարյանի անվան» կրթաթոշակ:
  • Մարիաննա Վարդանի Դանիելյան /անվճար/՝   ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի «Վիճակագրություն» մասնագիտության բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող,  «Անուշավան Արզումանյանի անվան» կրթաթոշակ:
  • Հայկ Լևոնի Քալանթարյան /անվճար/՝   հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող,  «Կարպիս Կարագյանի անվան» կրթաթոշակ:

Ուսանողական խորհրդի կողմից սահմանված կրթաթոշակ'

Ալինա Ալբերտի Արուշանյան /անվճար/' հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի առկա բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող:

Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում նորանոր հաջողություններ ուսումնառության ընթացքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին