2018-2019 ուստարվա առկա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելություն ՀՊՏՀ-ում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2018-2019 ուսումնական տարվա համար հայտարարում է բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման ընդունելություն: Մայիսի 5-ից մեկնարկած դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը կշարունակվի մինչև հունիսի 1-ը ներառյալ՝ժամը 9.00-17.30-ը: Հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը կանցկացվի նաև ընդունելության լրացուցիչ փուլ: Այլ մանրամասների և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի հայտարարությանը:

ՀՊՏՀ-ում մեկնարկել է նաև 2018-2019 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելություն: Բոլոր մանրամասներին, վարձաչափերին, հայտագրման պայմաններին և չափանիշներին ծանոթանալու համար ձեզ ենք ներկայացնում ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի հայտարարությունը:

ՀՊՏՀ ընդունելության գործընթացը դիմորդներին ավելի հասանելի դարձնելու համար ՀՊՏՀ պաշտոնական կայքում բացվել է «ՀՊՏՀ ընդունելություն 2018-2019» բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին