ՀՊՏՀ-ում մեկնարկում է «Կազմակերպությունների ֆինանսական վերլուծություն և ռազմավարական կառավարում» կարճաժամկետ դասընթացը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և MIRASO կենտրոնը համատեղ կազմակերպում են «Կազմակերպությունների ֆինանսական վերլուծություն և ռազմավարական կառավարում» խորագրով դասընթաց։

Այն վարելու է ֆինանսական վերլուծաբան-փորձագետ, տ.գ.թ. Սողոմոն Միրզոյանը: Նա ունի ֆինանսական ղեկավարի 9 տարվա աշխատանքային և 16 տարվա դասախոսական փորձ (ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դասախոս է)։

Դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա.

  • ինքնուրույն կատարելու ֆինանսական ցուցանիշների վերլուծություն,
  • արդյունավետորեն իրականացնելու կազմակերպության ֆինանսական միջոցների ընթացիկ (օպերատիվ) կառավարում,
  • մշակելու կազմակերպության ֆինանսական կառավարման ռազմավարություն:

Դասընթացը նախատեսված է.

  • կազմակերպության սեփականատերերի և ղեկավարների համար՝ որոշումներ ընդունելիս ֆինանսական վերլուծության արդյունքների միջոցով ռիսկերը նվազեցնելու և ավելի մեծ արդյունք ապահովելու նպատակով,
  • կազմակերպության ֆինանսական պլանավորման, հաշվապահության, աուդիտի, ֆինանսական վերահսկողության ոլորտում աշխատող մասնագետների համար՝ մասնագիտական գիտելիքները խորացնելու և ֆինանսական վերլուծության հմտություններն աշխատանքում կիրառելու նպատակով,
  • նոր մասնագիտական հմտություններ ստանալ ցանկացողների համար՝ ֆինանսական ոլորտում վերլուծելու ունակությունները համալրելու և այդ ոլորտում աշխատելու նպատակով:

Դասընթացի ծրագրին ծանոթացեք այստեղ։

  • Դասընթացի լեզուն.

դասընթացավարի կողմից նյութի ներկայացումը և բացատրությունները, հարակից նյութերը, այդ թվում՝ էլեկտրոնային նյութերը, տերմինաբանությունը՝ հայերեն

  • Մեկնարկը՝

մայիսի 20

  • Տևողությունը՝

2 ամիս

  • Օրերը և ժամերը՝

երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ՝ 19։30-21։30

  • Արժեքը՝

ամսական 65 000 ՀՀ դրամ, ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար զեղչ՝ 30 տոկոս, շրջանավարտների համար՝ 10 տոկոս

  • Դասընթացի գրանցման վերջնաժամկետը՝

մայիսի 17